Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել է Ադրբեջանի հետ սահմանը հատելու գործի շրջանակներում երկու անձի ձերբակալման մասին:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է գերատեսչության ներկայացուցիչը:
«Արտաքին գործերի նախարարության՝ հարևան երկրների վարչության սահմանային կապերի ծառայության պետ Ի.Մ.ն և ՆԳՆ ցամաքային սահմանների վարչության գլխավոր տեսուչ Ն.Ի.-ն»,- մեջբերում է ՌԻԱ Նովոստին:
2019-ի հուլիսին հաղորդվեց, որ Վրաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի բնակչության և ադրբեջանցի սահմանապահների միջև բախում է տեղի ունեցել:
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը նշել է, որ երկու երկրների սահմանապահները հանդիպել են և քննարկել ապագայում նման իրավիճակները կանխելու համար անհրաժեշտ միջոցառումները:








































