«Միացյալ Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել կուսակցության ղեկավարի առողջական վիճակի մասին․ «Հանրապետական հիվանդանոցում րոպեներ առաջ ավարտվել է «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Վահան Բադասյանի վիրահատությունը, որը նախօրեին վիրավորվել էր գլխուղեղի շրջանում։ Հինգ ժամ տևած վիրահատությունը հաջող ավարտ է ունեցել։ Բժիշկները վիճակը գնահատում են կայուն։
Շնորհակալություն բուժանձնակազմին։ Աստված զորավիգ բոլորին»,- ասված է հայտարարության մեջ։









































