Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Պուտինը խոսեց Արցախի մասին. երկիմաստ ակնարկ

Տեղի ունեցողը ողբերգություն է, մարդիկ են զոհվում, և պետք է արագ դադարեցնել կրակը՝ հոկտեմբերի 7-ին հայտարարել է ՌԴ նախագահ Պուտինը՝ անդրադառնալով արցախյան գոտում ստեղծված պատերազմական իրավիճակին: Պուտինը փաստորեն Արցախի դեմ սանձազերծված պատերազմից 11 օր անց է անում առաջին հրապարակային անդրադարձը: Մինչ այդ նա չորս հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ, ինչպես նաև հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի, Լուկաշենկոյի և անգամ Տաջիկստանի նախագահ Ռահմոնի հետ: Պուտինի խոսնակ Պեսկովը մինչ այդ հայտարարել էր, որ նա առայժմ չի տեսնում Ալիևի և Էրդողանի հետ խոսելու անհրաժեշտություն:

Պուտինը հայտարարել է, որ հակամարտության կարգավորումը հեռու է, բայց կրակը պետք է դադարեցնել: Նա միաժամանակ ասել է, որ Հայաստանի ղեկավարությունը հարցեր չունի ՌԴ-ին դաշնակցային պարտավորությունների կատարման առումով: Ի՞նչ է դա նշանակում՝ Պուտինն ակնարկում է, որ Ռուսաստանը դաշնակցային պարտավորությունն իրականացնում է իրավիճակից բխող անհրաժեշտ ծավալով և զգուշացնում է այդ մասին Անկարայի՞ն, թե՞ Պուտինը ակնարկում է, որ սպասում է Հայաստանի օգնության դիմումին:

Տրամաբանությունը հուշում է, որ զուտ ֆորմալության իմաստով, իհարկե, Ռուսաստանի միջամտությունը ոչ թե ինքնահոս մեխանիզմի, այլ հենց պաշտոնական դիմումի հարց է: Խնդիրը, սակայն, այն է, թե որն է ՌԴ նախագահի առաջին հրապարակային անդրադարձի տողատակում: Միևնույն ժամանակ հատկանշական է այդ համատեքստում Հայաստանի վարչապետի հայտարարությունը բրիտանական BBC-ին տված հարցազրույցում, որտեղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանը հավաստիացրել է Հայաստանին անհրաժեշտության դեպքում դաշնակցային պարտավորությունների կատարման հարցում:

Պետք է ենթադրել, որ Պուտինի ակնարկն այդուհանդերձ ունի, ավելի շուտ կամ առնվազն՝ ավելի շատ, առաջին տողատակը, այսինքն՝ նախազգուշացում կամ զգուշացում Անկարային, ինչն անշուշտ բխում է առաջին հերթին հենց Ռուսաստանի շահից, որովհետև սանձազերծված պատերազմը ոչ միայն Արցախի դեմ է, այլ նաև Ռուսաստանի, և Անկարան հաստատվում է Կովկասում կամ ձգտում է հաստատվել Կովկասում ոչ այլ ինչի, քան հենց Ռուսաստանի ներկայության հաշվին:

Եվ ամենահատկանշականը այն է, որ Պուտինը անձամբ հրապարակային անդրադառնում է իրավիճակին առաջին անգամ այն բանից հետո, երբ Արցախի դեմ թուրք-ադրբեջանական գրոհից 11 օր անց նրան է զանգահարում Ադրբեջանի նախագահ Ալիևը՝ ծննդյան օրը շնորհավորելու առիթով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում