Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջոզեֆ Բայդենը պատրաստ կլինի անհրաժեշտության դեպքում հետաձգելու հաջորդ հեռուստաբանավեճերի անցկացումը Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփի հետ, ում մոտ ավելի վաղ նոր կորոնավիրուսով վարակում Է հայտնաբերվել: Հոկտեմբերի 4-ին այս հայտարարությամբ ABC հեռուստաընկերության եթերում հանդես Է եկել դեմոկրատի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Քեյթ Բեդինգֆիլդը:
«Մենք կարծում ենք, որ բանավեճերը պետք Է տեղի ունենան նշված օրը, բայց դա կախված Է բազմաթիվ գործոններից, առաջին հերթին՝ նախագահ Թրամփի առողջական վիճակից: Մենք նրան շուտափույթ եւ լիակատար ապաքինում ենք մաղթում (…),- նշել Է Բեդինգֆիլդը:- Հուսով ենք, որ բանավեճերը կկայանան նշված օրը, բայց, անշուշտ, կհարմարվենք (գրաֆիկում) ցանկացած անհրաժեշտ փոփոխությունների»: Թրամփի եւ Բայդենի բանավեճերի առաջին փուլը կայացել Է սեպտեմբերի 29-ի երեկոյան Քլիվլենդում (Օհայոյի նահանգ): Մրցակիցներին տրված Էր երկուական րոպե մոդերատորի հարցերի պատասխանների համար, ինչից հետո նրանք կարող Էին ընդհատել միմյանց:
Բանավեճն սկսվելուց հետո մոտավորապես 10 րոպե անց թեկնածուներն անցել են անձնական վիրավորանքների: Նախագահական հեռուստաբանավեճերի հանձնաժողովում սեպտեմբերի 30-ին հայտարարել են, որ հաջորդ վիճաբանությունների ձեւաչափը կփոխվի մասնակիցների պահվածքի պատճառով: Թրամփի եւ Բայդենի երկրորդ բանավեճերը նշանակված են հոկտեմբերի 15-ին Մայամիում (Ֆլորիդայի նահանգ), երրորդը՝ հոկտեմբերի 22-ին Նեշվիլում (Թենեսիի նահանգ): ԱՄՆ-ում ընդհանուր ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին: Այնտեղ կընտրվեն նախագահը եւ փոխնախագահը, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները եւ Սենատի մեկ երրորդը, 13 նահանգների եւ տարածքների նահանգապետերը։









































