Վրաստանում վերջին օրը կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն ավելացել է 554-ով: StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ երկրում վարակված է 8 118 մարդ, հաղորդում է Sputnik-ը:
Դրա հետ մեկտեղ, վերջին 24 ժամում քովիդ-կլինկաներից դուրս է գրվել 252 մարդ, համավարակի սկզբից ի վեր բուժվել է 4 244 հիվանդ: Մեկ օրում մահացել է երկու հիվանդ, կորոնավիրուսի զոհերի ընդհանուր թիվը հասնում է 50-ի: Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվել է փետրվարի 26-ին։









































