Թերթը գրում է, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում լարված մթնոլորտ է.
«Նախարար Արթուր Պետրոսյանը շարունակում է աշխատել իր ուզած ձևով և յուրայինների հետ։ Նախարարության աշխատակիցները, տեսնելով, որ ելք չկա, որոշել են խնդրագրով դիմել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Առաջարկում են նախարարին ընդգրկել ԲՀԿ համամասնական ցուցակում, որ, մտնելով օրենսդիր մարմին, Պետրոսյանը հրաժեշտ տա գործադիր պաշտոնին։ Գուցե այս կե՞րպ նախարարությունում խաղաղություն հաստատվի։








































