Friday, 05 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Կարճատև պատերազմը իրական բանակցությունների ճանապարհ կհարթի. փորձագետ

«Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի Քոնեքթիքութի նահանգի Միդլթաուն քաղաքի Վեսլեյան համալսարանի պրոֆեսոր Փիթեր Ռութլանդը The Moscow Times-ում հրապարակել է «Պատերազմի ամպերը նորից կուտակվում են Կովկասի վրա» խորագրով մի վերլուծություն, որում անդրադարձել է տարածաշրջանի հակամարտություններին.

«Կազանի հանդիպման ձախողումից հետո է՛լ ավելի է ուրվագծվում պատերազմի վերսկսման վտանգը: Այս անգամ Ադրբեջանը կարող է նոր պատերազմ նախաձեռնել՝ նպատակ ունենալով հետ բերել 1992-1994 թվականներին կորցրած տարածքները:

Հայաստանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի հայությունն ունի անկախ ապրելու իրավունք, և որ հայերը, հաշվի առնելով կողմերի միջև առկա թշնամանքը, պարզապես իրատեսական չեն համարում փոքրամասնության կարգավիճակով Ադրբեջանում ապրելու գաղափարը։ Երկու կողմերն էլ մեկմեկու մեղադրում են խաղաղ բնակչության նկատմամբ բռնարարքներ գործադրելու մեջ:

Այս հակամարտությունն ընդունված է բնութագրել որպես երկու սկզբունքների՝ Ղարաբաղի ինքորոշման և Ադրբեջանի տարածքային ամբողջականության բախում, ինչը վեճը սոսկ դարձնում է տեսակետների տեխնիկական տարբերություն, որը մի քանի լավ իրավաբաններ հեշտությամբ կլուծեն:

Իրականում երկու կողմերի բարոյական կամ իրավական սկզբունքների միջև տարբերություն չկա, և վեճն ավելի նմանվում է պաղեստինա – իսրայելական հակամարտությանը, որտեղ դրված է «երկու ժողովուրդ, մեկ տարածք» հարցը:

Տարաձայնությունը ծագում է այն ժամանակ, երբ փորձ է արվում որոշել, թե ում է պատկանում այդ «անշարժ գույքը՝ Ղարաբաղը», որը ռազմավարական արժեք չհանդիսացող փակ լեռնային մի տարածք է՝ 100 հազարից քիչ ավելի բնակչությամբ:
Փոխարենը, այդ տարածքը կողմերի համար ունի խորհրդանշական մեծ կարևորություն:

Ադրբեջանի համար այն վերադարձնելը ռազմական պարտության բերած ահավոր նվաստացումից ձերբազատվելու և 600 հազար անտեսված փախստականներին հայրենի բնակավայրեր վերադարձնելու հարց է:

Հայաստանն էլ ձգտում է ապահովել հայության կյանքը տարածքներում, որտեղից նրանց մեկ դար շարունակ հետևողականորեն փորձում են արտաքսել, ինչի կիզակետն էր Հայոց ցեղասպանությունն Առաջին աշխարհամարտի տարիներին:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդում է, թե ժամանակն աշխատում է իրենց օգտին: Բայց նա ունի 2013 թվականի ընտրության խնդիր և պետք է ինչ-որ նվաճում ապահովի Ղարաբաղի հարցում: Բացի այդ, 2014 թվականին նավթի արդյունահանումը կհասնի գագաթնակետին, ինչից հետո նավթային եկամուտները կսկսեն աստիճանաբար նվազել:

Ալիևը բազմիցս է հայտարարել, թե Ղարաբաղի անկախությունն Ադրբեջանի համար անընդունելի է։ Ալիևը մեկ նպատակով է շարունակում բանացային գործընթացը՝ միջազգային համայնքին ապացուցելու, թե Հայաստանն է արգելափակում Մադրիդյան սկզբունքների իրականացումը, ինչը հնարավոր կլինի ներկայացնել որպես պատերազմ նախաձեռնելու պատրվակ:

Քաղաքագետների կարծիքով՝ հնարավոր է կարճատև պատերազմ, որի արդյունքում հաղթող կողմ չի լինի, սակայն դա ճանապարհ կհարթի իրական բանակցությունների համար:

Պրոֆեսորը նշում է, որ ճիշտ այդպես է եղել 1973 թվականի Յոմ Կիպուրի [Եգիպտոսի և Իսրայելի միջև] պատերազմից հետո, երբ Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը հայտարարել էր, թե հաղթել է, և համաձայնել էր մասնակցել Քեմփ Դևիդի խաղաղության բանակցություներին:

Անորոշ արդյունքով պատերազը նաև կլռեցնի երկու կողմերի «բազեներին» և թույլ կտա նախաձեռնել խաղաղութան գործընթաց՝ չվախենալով հեղաշրջման վտանգից:
Այսօրվա դրությամբ պատերազմը կանխող հիմնական հանգամանքն այն է, որ գերտերությունները չեն ցանկանում նոր կոնֆլիկտ Կովկասի տարածաշրջանում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում