Իսպանական «Բարսելոնա»-ի նախկին նախագահ Խոսեպ Լուիս Նունյեզին դատապարտել են 6 տարվա ազատազրկման:Այս մասին հաղորդում է Marca-ն: Նույնքան ժամանակով ազատազրկել են նաև նրա որդուն:
Նրանք երկուսն էլ դատապարտվել են իրենց պատկանող շինարարական կազմակերպության փաստաթղթերը կեղծելու, ինչպես նաև կաշառակերության համար:
Նշենք, որ այս գործով բացի Նունյեզից և նրա որդուց, դատապարտվել են ևս 12 հոգի: Բոլոր դատապարտվածների իրավապաշտպանները պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը:








































