Բլումբերգ գործակալությունը տեղեկացնում է, որ Google+ սոցիալական ցանցի ժողովրդականությունը անկում է ապրում: Վերջին շաբաթում ծառայության հաճախորդների թիվը պակասել է 3 %, իսկ կայքում անցկացվող միջին ժամանակը` 10 %: Ուսումնասիրության ընթացքում հաշվի չեն առնվել շարժական սարքերից օգտվողների և ԱՄՆ-ից դուրս գտնվող օգտվողների վերաբերյալ տվյալները: Անցյալ շաբաթ Facebook սոցիալական ցանցի մրցակից հանդիսացող Google+-ի օգտվողների քանակը հասել էր 20 միլիոնի: