Քաբուլում սպանվել է հանրային գործերի հարցերով Աֆղանստանի նախագահի ավագ խորհրդական Մուհամեդ Հասան Հոթաքը: Օգոստոսի 31-ին այդ մասին հայտնել է Աֆղանստանի 1TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ խորհրդականն սպանվել է օգոստոսի 30-ի երեկոյան իր տան մոտ:
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին իր հայտարարության մեջ դատապարտել է սպանությունը՝ այն համարելով ահաբեկչական գործողություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:







































