ԲՀԿ ղեկավարը, եկեք ընդունենք, որ կրթական ոլորտից բավականաչափ հեռու մարդ է: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը:
«Եթե նա իբրև քաղաքական գործիչ ուզում է իր մեկնարկը տա կրթական պրոֆեսիոնալ հարցերի քննարկումներով և քննադատություններով, ես կարծում եմ՝ նա ընտրել է ձախողման ուղին, որովհետև կրթությունն ունի խիստ պրոֆեսիոնալ, խիստ չափանիշային ստանդարտիզացված մոտեցման կարիք: Ես կասկածում եմ, որ ԲՀԿ ի զորու է իր պրոֆեսիոնալ կազմով տալ և թերությունների իրական գնահատականը, և այդ թերությունների շտկման իրական ուղիները: Կարծում եմ՝ էլի գնալու են մանիպուլյացիաներ առ այն, որ մեր երեխաներին տանում են, ստիպում են դիմակ դնել և այլն: Բայց այդ մանիպուլյացիաները կրթական ոլորտի հետ կապ չունեն»,-ասաց նա:









































