Քնելուց առաջ գաջեթներ օգտագործելու սովորությունը բացասաբար է ազդում տղամարդկանց սերմնահեղուկի որակի վրա, պարզել են Իսրայելի Թել Հայ ակադեմիական քոլեջի մասնագետները: Հետազոտողները իրենց դիտարկումների մասին պատմել են Sleep ամսագրի հոդվածում:
Հետազոտության հեղինակները վերլուծել են 21-59 տարեկան 116 տղամարդկանց սերմնահեղուկի նմուշները: Գիտափորձի մասնակիցները պատմել են նաև, թե ինչպես են քնում և որքան հաճախ են էլեկտրոնային սարքեր օգտագործում քնելուց առաջ: Պարզվել է, որ նրանք, ովքեր սիրում են անկողնում հեռախոսով պառկել, ունեն ավելի քիչ սերմնահեղուկ, և դրանց շարժման արագությունն ավելի ցածր է, քան ավելի առողջ ապրելակերպ վարող հարցվածների դեպքում:
Գիտնականները նման արդյունքները պայմանավորում են երեկոյան ժամերին սմարթֆոնների և պլանշետների կարճ ալիքային ճառագայթման ազդեցությամբ: Բացի այդ, սերմնահեղուկն ավելի որակյալ է եղել այն տղամարդկանց մոտ, որոնք ավելի երկար էին քնում: Սրանք առայժմ միայն նախնական տվյալներ են, նշում են գիտնականները, և սերմի որակի և գաջեթներից կախվածության կապը հետագա ուսումնասիրություն է պահանջում:









































