ԱՄՆ նախագահ Դոնալադ Թրամփը 2018 թ. Իսրայելում ԱՄՆ-ի նոր դեսպանատան բացումը, որը նահանգների բյուջեի վրա նախատեսվածից երկու հազար անգամ էժան է նստել, համեմատել է անշարժ գույքի ձեռքբերման գործարքի հետ: Օգստոսի 27-ի ուշ երեկոյան նա ելույթ է ունեցել Սպիտակ տան Հարավային բացատում Հանրապետական կուսակցության Ազգային համագումարի շրջանակում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ի տարբերությոն նախկին շատ նախագահների, ես կատարեցի խոստումս, ճանաչեցի Իսրայելի իսկական մայրաքաղաքը և մեր դեսպանատունը փոխադրեցի Երուսաղեմ: Բայց, ապագա օբյեկտի մասին խոսելու փոխարեն, մենք այն արդեն կառուցել ենք:
Նոր շենքի համար 1 միլիարդ դոլար ծախսելու փոխարեն, ինչպես պլանավորվել էր, մենք ընտրեցինք արդեն գոյություն ունեցող շենքը՝ լավագույն վայրում: Անշարժ գույքի ձեռքբերման գործարք է, չէ՞: Բացեցինք այն՝ 500 հազար դոլարից էլ պակաս ծախսելով»,- ասել է ԱՄՆ-ի ղեկավարը, որը մինչև նախագահ ընտրվելը գործարար էր անշարժ գույքի ոլորտում:
Թրամփը հիշեցրել է, որ ԱՄՆ-ը «ճանաչել է Իսրայելի սուվերնությունը Գոլանի բարձունքի նկատմամբ», իսկ այս ամսին «Մերձավոր Արևելքի շուրջ ձեռք բերվեց 25 տարվա ընթացքում առաջին հաշտության համաձայնագիրը (Իսրայելի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև):
«Երբ ես զբաղեցրի նախագահի պաշտոնը, Մերձավոր Արևելքում կատարյալ քաոս էր. մոլեգնում էր ԻՊ-ն («Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը), Իրանն ուժեղացրել էր դիրքերը, իսկ Աֆղանստանի պատերազմի վերջը չէր երևում: Ես դուրս եկա Իրանի հետ միակողմանի միջուկային գործարքից»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը:
Ըստ Թրամփի՝ ԱՄՆ-ը «100 տոկոսով ոչնչացրել է ԻՊ-ի խալիֆաթը և վերացրել դրա հիմնադիր և պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիին»: Իսրայելում ԱՄՆ-ի նոր դեսպանատան բացման արարողությունը կայացել է 2018 թվականի մայիսին՝ Երուսաղեմում:
Դիվանագիտական ներկայացուցչությունը Թել Ավիվից փոխադրելու որոշումը Թրամփն ընդունել է 2017 թվականի դեկտեմբերի 6-ին՝ Վաշինգտոնի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին հայտարարությունից անմիջապես հետո:







































