Friday, 03 07 2026
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները

Ճանճի տզզոցն էլ մեր քաղաքական պատասխանատվությունն է. Տիգրան Ուլիխանյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը հիմնազուրկ է համարում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այն հայտարարությունը, թե ոչ մի պրոֆեսիոնալ չի համաձայնի աշխատել Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունում:

«Այս պահին մեր կարող ուժերը ցանկանում են և ցանկություն կհայտնեն առաջարկի դեպքում աշխատելու մեր կառավարության հետ՝ ես դրանում կասկած չունեմ: Պրոֆեսիոնալների ներգրավման կարևորագույն խնդիրը, իմ գնահատմամբ, աշխատավարձերի հետ է կապված. մասնավոր ոլորտում պրոֆեսիոնալների աշխատավարձերը մոտ 5-10 անգամ ավելի բարձր են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Տիգրան Ուլիխանյանը՝ հավելելով, որ իրենց առաջարկը մերժելու դեպքում իրենք տվայտանքների մեջ չեն ընկնի:

Մեր զրուցակիցը կարևորում է հանրության դժգոհությունը և կարծում է, որ այդ դժգոհությունը միշտ է լինելու: «Այդ դժգոհությունն է լինելու շարժիչ ուժը, դժգոհությունն է երաշխիքը, որ կառավարությունը, իշխող քաղաքական ուժը լճացում չի ունենա, արխային չի ընկնի և անընդհատ կփորձի կատարելագործվել»,- նշեց նա և ավելացրեց՝ լրատվամիջոցների զգալի մասը հատուկ դիտավորությամբ չի ներկայացնում կատարված աշխատանքները և ներկայացնում է միայն խնդիրները:

Խաշթառակում տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ էլ «Իմ քայլի» պատգամավորն ընդգծեց. «Իշխանության որևէ ներկայացուցիչ մեղավորություն չունի, որովհետև մեղավորությունը անհատական երևույթ է: Մենք կարող ենք խոսել քաղաքական պատասխանատվության մասին, իսկ մենք քաղաքական պատասխանատվություն ենք կրում ՀՀ-ում տեղի ունեցող ցանկացած իրադարձության վերաբերյալ: Ճանճի տզզոցն էլ մեր քաղաքական պատասխանատվությունն է»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում