Երբ տարիներ առաջ պաշտոնյաներից ոչ ոք ֆեյսբուքյան պաշտոնական էջերից գրեթե չէր օգտվում, մենք ինչպես էինք վերլուծություններ անում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խորհրդական Աշոտ Սարգսյանը՝ անդրադառնալով Թորոսյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջի ջնջվելուն և նախարարի հրաժարականի մասին լուրերին։
Հարցին՝ արդյոք նախօրեին Արսեն Թորոսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կոնֆլիկտ է եղել, և արդյոք Թորոսյանը կանչվել է ԱԱԾ, Սարգսյանը հերքեց։










































