Իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն շարունակում է հերքել իր դեմ ուղղված սեռական ոտնձգությունների վերաբերյալ մեղադրանքները, հաղորդում է Associated Press-ը:
Պարբերականին տված հարցազրույցում նա նաև հերքել է լիազորությունները չարաշահելու մեղադրանքները՝ որպես ամերիկյան երկու օպերային թատրոնների տնօրեն պաշտոնավարելու ժամանակ:
Նշվում է, որ Դոմինգոն «իր անունը մաքրելու համար լայնամասշտաբ արշավ» է սկսել 9 կանանց ցուցմունքների հետաքննության շրջանակում: Կանայք պնդում են, որ երգչի կողմից ոչ պատշաճ վերաբերմունքի են արժանացել 30 տարիների ընթացքում՝ սկսած 1980-ականներից:
Դոմինգոն հավելել է, որ իր կյանքը նվիրել է մարդկանց ոգեշնչելուն և նպատակամղելուն: Նա շեշտել է, որ օպերան ղեկավարելու ժամանակ, պարտականությունների բաշխման պատճառով, քասթինգների ընթացքում որոշումները միայնակ չի կայացրել:







































