Կա ոստիկանության բարեփոխումների ռազմավարություն, ծրագիր, որի կարևորագույն հատվածը պարեկային ոստիկանության կազմավորումն է, ինչը պետք է փոխի ընդհանրապես ոստիկանության նկատմամբ հանրային վստահությունը և ընդհանրապես պետք է վերանայվեն ոստիկանության լիազորությունները: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Նրա խոսքով, այդ նոր լիազորությունները պետք է տրվեն արդեն նոր կառույցի. «Պարեկային ոստիկանության ստեղծումը ոչ պակաս կարևոր է, քան դատաիրավական ոլորտի բարեփոխումները, որովհետև պարեկն է, որի հետ անմիջական շփում ունի քաղաքացին: Ընդհանրապես, երկրի վերաբերյալ պատկերացումները միշտ ստեղծվում են արտաքին ծառայությունների միջոցով: Այստեղ պարեկի դերն անգնահատելի է: Տեսեք, Վրաստանը պարեկը դարձրել է բրենդ, և այդ օրինակը բազմիցս է քննարկման առարկա դառնում: Վստահ եմ, որ մեր պարեկային ծառայությունն ավելի լավը կլինի»,-ասաց նա:









































