Friday, 19 04 2024
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում

Թրամփի օրոք Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. ԱՄՆ հայ համայնքը սա անտեսել չի կարող

ԱՄՆ նախկին փոխնախագահ, նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջոզեֆ Բայդենը ավելի քան ութ ամիս աառաջ Թուրքիայի վերաբերյալ կոշտ հայտարարություններ էր արել, որը բուռն կերպով քննդատվում է Թուրքիայի տարբեր պաշտոնյաների կողմի։ «Մենք այժմ պետք է Էրդողանի նկատմամբ միանգամայն այլ մոտեցում որդեգրենք։ Հարկավոր է հստակեցնել, որ ընդդիմության առաջնորդները վայելում են մեր աջակցությունը», – հայտարարել է Բայդենը` նշելով, որ ժամանակին այս քաղաքականությունն իրեն արդարացրել է, երբ նախորդ ամերիկյան վարչակազմին հաջողվել էր նպաստել քրդերի ինտեգրմանը Թուրքիայի քաղաքական համակարգին։ Բայդենի պնդմամբ` Վաշինգտոնի վերջնական նպատակը պետք է լինի Ռեջեպ Թայիփ Էրդողանի պարտությունը ընտրություններում։ «Նա պետք է հստակ գին վճարի։ Մենք պետք է ուղղակի շփումների մեջ մտնենք թուրքական վերնախավի որոշ շրջանակների հետ։ Դա այն էր, ինչ ես անում էի նախկինում։ Մենք պետք է քաջալերենք այդ մարդկանց, որպեսզի նրանք Էրդողանին պարտության մատնեն։ Եվ դա պետք է տեղի ունենա ոչ թե հեղաշրջման, այլ ընտրական գործընթացների միջոցով»,- ասել է Բայդենը։

Կարո՞ղ է Թուրքիայի իշխանությունների դեմ Բայդենի այս հայտարարությունները ԱՄՆ հայ համայնքին միավորել իր շուրջ, թե ոչ։ Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դժվարացավ հստակ ասել՝ արդյոք Բայդենի այս հայտարարությունը կարող է ազդակ լինել, որպեսզի հայ համայնքն ընտրություններում աջակցի Բայդենին։ «Նախ պետք է հասկանալ հայ համայնք ասելով ինչ ենք հասկանում։ Այնտեղ կան ազդեցիկ ավանդական կուսակցություններ, լոբբիստական կազմակերպություններ, կան վերջին շրջանում ԱՄՆ գնացած հայեր, որոնք տարբեր մոտեցումներ ունեն։ Դժվարանում եմ ասել՝ սա կարող է ազդակ լինել, որ հայ համայնքը միանշանակ աջակցի Բայդենին»,- ասաց Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ կամ մեկ հանգամանք, որը հայ համայնքը պետք է հաշվի առնի։ Այն է, հենց Թրամփի ադմինիստրացիայի օրոք Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ «Բոլորը գիտեն, եթե գործող ադմինիստրացիան դեմ է, անգամ ընդդիմադիր ներքին պալատը չէր ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Թրամփի ադմինիստրացիան չեզոքություն պահպանեց։ Հիմա այս նախագահին ձայն տալ, թե մեկ այլ թեկնածուի, դժվարանում եմ ասել։ Չեմ կարծում միանշանակ պատասխան կա։ Թրամփի օրոք Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Դա չգնահատել, դժվար է։ Այնտեղի մեր լոբբիստական կազմակերպությունները բավական մեծ պոտենցիալ ունեն, իրենք կորոշեն, կուսումնասիրեն ամեն ինչ։ Բայց իմ ասած գործոնը հաշվի չառնել չեն կարող։ Կարծում եմ դա որոշիչ կլինի։ Հայ համայնքը կա՛մ կաջակցի Թրամփին, կա՛մ ոչ ոքի»,- տեսակետ հայտնեց քաղաքագետը։

Գրիգորյանը ավելի հակված է կարծել, որ հայ համայնքը նախագահի թեկնածուներից ոչ ոքի չի աջակցի, քանի որ, ըստ քաղաքագետի, անշնորհակալություն կլինի Թրամփի նկատմամբ։ «Ուղղակի այստեղ բարոյական հարցեր էլ կան։ Ես չեմ ասում, որ հիացած եմ Թրամփի քաղաքականությամբ, բայց Ցեղասպանության ճանաչումը լուրջ գործոն է։ ԱՄՆ-ում գործող մեր հայկական կազմակերպությունների անդամները ինտելեկտուալ են, ազդեցիկ, իրենք կկարողանան ճիշտ որոշում կայացնել»,- վստահություն հայտնեց Ստեփան Գրիգորյանը։

Հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք դեմոկրատ թեկնածուի շանսերը, արդյոք կա՞ն  արդեն իսկ ուրվագծվող հնարավոր ֆավորիտներ, Գրիգորյանը նշեց՝ այսօրվա զարգացումներին նայելով կարելի է ասել, որ Թրամփը կվերընտրվի։ «Ես տեսնում եմ այդ տենդենցը։ Այն ներքին քաղաքականությունը, որն ինքը վարում է, Ամերիկայի ժողովրդի համար ընդունելի է, աջակցություն ստանում է։ Թրամփն ամեն ինչ անում է, որ ամերիկյան խոշոր կորպորացիաները ոչ թե գործարանները կառուցեն տարբեր երկրներում, այլ՝ հենց ԱՄՆ-ում: Կորպորացիաները Կառավարությունից մեծ առավելություն են ստանում, երբ գործարանները կառուցում են երկրում: Թրամփը արտաքին քաղաքականության ոլորտում շատ ագրեսիվ քաղաքականություն է վարում: Դեմոկրատները ավելի մեղմ էին: Թրամփը կարողացավ երկրի կշիռը բարձրացնել: Թրամփը դուրս եկավ մի շարք միջազգային կառույցներից, որը դրական է ընդունվել Ամերիկայի ժողովրդի կողմից»,- իր խոսքը եզրափակեց քաղագետ Ստեփան Գրիգորյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում