Թուրքիայի կողմից Սև ծովում գազի հանքավայրի հայտնաբերումը թույլ կտա երկիրը էներգետիկորեն անկախ դարձնելու այլ պետություններից՝ ասել է ֆինանսների նախարար Բերատ Ալբայրաքը: Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը:
«Մենք ականատես ենք մի իրադարձության, որը կփոխի մեր երկրի պատմությունը, մենք ուրախ ենք և հպարտ ենք դրանով: Այսօր մենք ձեռնարկեցինք մի քայլ, որը կփրկի մեզ երրորդ երկրներից էներգետիկ կախվածությունից », – ասել է Ալբայրաքը:
Նախարարը հույս է հայտնել, որ դա կփրկի Անկարային վճարային հաշվեկշռի դեֆիցիտից:









































