Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, որն այժմ այցով գտնվում է Ռուսաստանում, հայտարարել է, որ պատրաստ է դառնալ «Մոլդովայի առաջին քաղաքացին», որն իր վրա կփորձարկի կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը:
Դոդոնն այս մասին հայտարարել է «Պատասխանում է նախագահը» հաղորդման եթերում, հաղորդում է NewsMaker-ը:
Դոդոնը նշել է, որ օտարերկրյա քաղաքացիների վրա ռուսական պատվաստանյութի փորձարկումները հնարավոր կդառնան առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում:
Մոլդովայի նախագահը նշել է, որ այս կերպ ցանկանում է ցրել «Մոլդովայի որոշ քաղաքացիների, այդ թվում՝ պաշտոնական շրջանակների թերահավատությունը»:
«Ես նույնիսկ պատրաստ եմ անհրաժեշտության դեպքում վտանգել առողջությունս, որպեսզի այդ պատվաստանյութը հնարավորինս արագ հայտնվի Մոլդովայում»,- ասել է նա:







































