Վրաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվելու 9 նոր դեպք է հայտնաբերվել: Ըստ կառավարական StopCov.ge կայքի, օգոստոսի 19-ի առավոտվա դրությամբ հաստատված դեպքերի թիվը հասել է 1370-ի:
Նաև Վրաստանի 41 քաղաքացի երկիր է ժամանել բուժման նպատակով: Կորոնավիրուսի հետևանքներից Վրաստանում մահացել է 17 մարդ:
Ապաքինվածների թիվը մեկ օրվա ընթացքում ավելացել է 10-ով և այժմ կազմում է 1108: Մեկուսացման մեջ է գտնվում մոտ 6.9 հազար մարդ, իսկ հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ՝ 278 մարդ:







































