Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Բանահյուսությամբ չէ՝ բանականությամբ. Հայաստանը պետք է անցնի «պաշարման» ռեժիմին

Ասում են, որ երկարատև պատերազմներից հետո հասարակություններում սկսում են գերակշռել արու զավակների ծնունդները: Այս թեզն, իհարկե, գիտական ապացույցներ կամ հիմնավորում չունի, սակայն գուցե բնությունն ինչ-որ ուժով կամ ինչ-որ աննշմարելի կանոններով կարգավորում է ժողովուրդների կյանքը: Միգուցե դա այդպես էլ չէ, այլ ընդամենը ժողովրդական բանահյուսության ժանրից, որ գալիս է ոգի տալու ծանր պատերազմներից դուրս եկած հանրույթներին: Դժվար է ասել:

Հայաստանը այսօր պատերազմից դուրս եկած պետություն է և արդեն արցախյան առաջին պատերազմից, քառօրյա պատերազմից և տավուշյան մարտերից դուրս եկած երկիր: Պատերազմն ըստ էության հասել է Հայաստանի սահման, ընդ որում՝ նույնիսկ դժվար է ասել՝ դուրս եկե՞լ ենք պատերազմից, թե՞ ընդամենը դադարեցվել է այն ժամանակավորապես: Բայց առավել ևս այդ պարագայում Հայաստանը պետք է ապրի համապատասխան ռեժիմով:

Ի՞նչ է դա ենթադրում: Այսօր միայն ծույլերը չեն խոսում պատերազմից դաս քաղելու և վերափոխվելու հրամայականի մասին: Բայց եթե մենք փորձենք հետևել տավուշյան մարտերին հաջորդած օրերի անցուդարձին, ապա կարող ենք արձանագրել, որ Հայաստանը կրկին ավելի շատ սկսում է ապրել հենց բանահյուսությամբ, քան բանականությամբ: Որովհետև բանականության դեպքում արդեն մենք պետք է տավուշյան մարտերից մի քանի օր անց սկսած լինեինք փոփոխությունների կոնկրետ գաղափարական և ծրագրային մրցակցությունը հասարակական-քաղաքական կյանքում: Մենք պետք է այսօր քննարկեինք քայլեր, առաջարկներ, գաղափարներ փոփոխության կապակցությամբ, մինչդեռ շարունակում ենք խոսել, որ պետք է փոխվել:

Այսօր ՀՀ խորհրդարանում պետք է արդեն կուտակված լինեին օրենսդրական մի շարք նախագծեր, որոնք կտրականապես պետք է փոխեին ՀՀ տնտեսական հարաբերությունները, ուղղված լինեին հասարակական ստեղծագործական ներուժի լիարժեք դրսևորմանը, բացեին լայնարձակ ճանապարհներ: Մյուս խնդիրները եթե ոչ՝ այսօր, եթե ոչ՝ վաղը, միևնույն է, ինչ-որ մի օր հասարակությունն ինքն իր ձեռքով հաստատ լուծելու է: Հասարակության խնդիրը պետությունը պահելն է, և սա լավագույնս դրսևորվեց հենց վերջին շաբաթներին: Ամբողջ խնդիրը հենց այն է, որ տրված է պատմական շանս ամեն մեկն իր խղճի առաջ մաքուր դուրս գալու համար:

Բելառուսական իրադարձությունների համապատկերում ակնհայտ է, որ Հայաստանը և Ղարաբաղը պետք է դիմակայեն ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը և անեն ամեն ինչ, որպեսզի այդ փուլն էլ ռազմական առումով ավարտվի հաղթանակով: Սա, իհարկե, ներքին ու արտաքին բազմաբնույթ գործոնների հանրագումար է և պահանջում է հսկայական ջանքեր բոլոր ուղղություններով՝ և՛ արտաքին քաղաքականության, և՛ ներքին կյանքի որակական փոփոխության:

Ղարաբաղյան գործընթացը ավելին է, քան Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիր: Ղարաբաղյան գործընթացը միջազգային օրակարգի թեմա է: Իսկ դա արդեն հարցը դարձնում է առավել ընդգրկուն, դրանից բխող ճառագումները դարձնում է բազմազան և բազմավեկտոր: Հետևաբար Հայաստանը պետք է ամբողջապես, համալիր կերպով պատրաստվի ղարաբաղյան գործընթացին և գիտակցի, որ դա պարզապես նոր աշխարհակարգի ճանապարհին մի հանգրվանի պայմանական անուն է ավելի շատ, քան կոնկրետ զարգացում:

Խոսքը նոր աշխարհակարգում Հայաստանի նիշի մասին է, որին պետք է արժանանալ, կամ որը պետք է նվաճել: Բայց ամեն ինչ կախված է ցանկությունից: Ամեն ինչ սկսում է ցանկությունից՝ ինչպես կասեր փիլիսոփան:

Հարցն այն է, թե ով ինչ է ցանկանում ներկայիս ժամանակահատվածում: Ըստ դրա էլ գործածվում է ղարաբաղյան կարգավորման հարցը: Բայց դրա հետ մեկտեղ խնդիրը նաև կարողանալու մեջ է: Ով ինչ և ինչքան է կարող և ինչպես է կարող ղարաբաղյան գործընթացը ներքին կյանքի խոշորացույց դարձնելու գործում: Համենայնդեպս, անցնող ժամանակաշրջանն այդ առումով ակնհայտ դարձրեց Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում ցանկության և կարողության պրոբլեմը: Կհաջողվի՞, արդյոք, դա հաղթահարել առաջիկայում՝ շատ դժվար է ասել:

Նոր իրավիճակում, իհարկե, առաջնային խնդիրներից մեկը դառնում է Արցախի և ընդհանրապես Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի բնակչության անվտանգության խնդիրը: Խոսքը չի կարող լինել լոկ ֆիզիկական անվտանգության, ռազմական պաշտպանության մասին: Այստեղ անվտանգությունը ունի և պարտադիր պետք է ունենա և՛ հոգեբանական, և՛ տնտեսական, և՛ ռազմական բաղադրիչներ: Հայաստանը Արցախում և Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում պետք է պատրաստվի «պաշարման» քաղաքականության, այսինքն՝ արտակարգ դրության, որը պահանջում է ներքին ռեսուրսների էական մոբիլիզացիա:

Պետք է արձանագրել, որ Ադրբեջանն առաջիկայում չի հրաժարվելու Արցախի և Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի թիրախավորումից: Հետևաբար ջանքերը պետք է գնան ոչ միայն զսպմանը, այլ նաև Ադրբեջանի հրետակոծությունների, այսպես ասած, արդյունավետության զրոյացմանը: Դա նշանակում է առաջին հերթին պաշտոնական ներկայացուցչականության մշտական ապահովում սահմանամերձ գյուղերում: Այսինքն՝ այդ գյուղերում պետք է մշտապես ներկա լինեն պաշտոնյաներ, որոնք կիրականացնեն անվտանգության և ընդհանրապես օպերատիվ կառավարման աշխատանքներ:

Անհրաժեշտ է սահմանամերձ բնակավայրերում քաղաքացիական պաշտպանության հրատապ, մասշտաբային միջոցառումներ, ապաստարանների պատրաստում, ենթակառուցվածքների զարգացում, որոնք թույլ կտան հնարավորինս արագ արձագանքել արտակարգ դրությանը և հարկ եղած դեպքում կա՛մ օգնության հասնել քաղաքացիներին, կա՛մ պարզապես էվակուացնել նրանց առանց կորուստների: Արտակարգ դրության պետք է բերվի սահմանամերձ բնակավայրերի կյանքի ռեժիմը, այդ թվում՝ տնտեսական առօրյան: Ընդհանրապես, պետք է այդ փոփոխությունը, այդ վերանայումը կատարվի երկարաժամկետ հաշվարկով, քանի որ ընդհանուր առմամբ ռիսկերը երկարաժամկետ են, և դա ակնհայտ է:

Հայաստանում սահմանամերձ բնակավայրերի տնտեսական պլանավորումը պետք է իրականացվի արտակարգ դրության տարիների հաշվարկով, հետևաբար կենսագործունեության հնարավորությունները պետք է վերափոխվեն և համապատասխանեցվեն «պաշարման» ռեժիմին: Իհարկե, այդ ռեժիմը նախևառաջ ենթադրում է Հայաստանի կենտրոնական հատվածների ու մասնավորապես Երևանի հետ տարաբնույթ արագ և օպերատիվ հաղորդուղիների ապահովում կապի բոլոր միջոցներով՝ համացանցից մինչև ավտոճանապարհներ: «Պաշարումը» պետք է լինի տրամաբանություն, բայց ոչ ֆիզիկական վիճակ: Ֆիզիկական վիճակով ամեն ինչ պետք է լինի հակառակը, և սահմանամերձ բնակավայրերը իրենց թիկունքում ավելի տաք պետք է զգան Երևանի ու մնացյալ քաղաքների և բնակավայրերի աջակից շունչը:

Բնականաբար, այդ ամենը կպահանջի տնտեսական մեծ ռեսուրսներ, ինչն էլ իր հերթին կարող է ապահովվել միմիայն երկրի ներսում կառավարման արդյունավետության և արդարացիության բարձրացման շնորհիվ, համակարգային իրական ռեֆորմների շնորհիվ, որոնք լիովին կփոխեն թե՛ բարոյահոգեբանական մթնոլորտը, թե՛ սոցիալ-տնտեսական պատկերը, թե՛ երկրի իմիջը արտերկրում, թե՛ ներդրումային գրավչությունը և թե՛ քաղաքական կշիռը: Ամեն ինչ չափազանց պարզ է՝ պատերազմը սողացել է սահմանի «փշալարի» տակից:

Ամբողջ Հայաստանը պատերազմական կամ արտակարգ դրության անհրաժեշտությունից զերծ պահելու համար պետք է ամբողջ Հայաստանի համար խնդիր դնել Արցախի և Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում արտակարգ կառավարման արդյունավետ իրականացմանը նպաստելը: Դրա շնորհիվ նաև էապես կարող է բարձրանալ Ադրբեջանին զուտ ռազմական միջոցներով զսպելու առանց այդ էլ շոշափելիորեն բարձր, բայց օբյեկտիվորեն ինքնին անբավարար գործոնի արդյունավետությունը:

Ամեն ինչ չափազանց պարզ է՝ պատերազմը սողացել է սահմանի «փշալարի» տակից. որքան ուշ արձանագրենք այդ իրողությունը, այնքան այն կարող է վտանգավոր դառնալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում