Հայաստանում օգոստոսի 20-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 263 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 մարդ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:
Այսպիսով՝ օգոստոսի 20-ին՝ ժամը 11-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակվել է 42319 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 5756 մարդ, կատարվել է 190560 թեստավորում, առողջացել է 35476 վարակված։
Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից 836 մահվան դեպք: Այլ պատճառներով մահվան ելքերը 251 -ն են:










































