Կուրսկի մարզում տարեց հիվանդը, որը դիարանում ուշքի էր եկել այն բանից հետո, երբ նրա մահն էին արձանագրել շրջանային հիվանդանոցում, իր «հարություն առնելուց» մի քանի օր անց մահացել է: Այդ մասին հաղորդել է տարածաշրջանի վարչակազմը:
Տեղի ունեցածի մասին տեղեկատվությունը հրապարակվել է կուրսկի ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում: Նրանց տվյալներով՝ հիվանդը, որի մահն արձանագրել էին բժիշկները, ուշքի է եկել Գորշեչենսկի շրջանային կենտրոնական հիվանդանոցի դիարանում: Պատահարը հսկայական արձագանք է առաջացրել, Կուրսկի մարզի առողջապահության կոմիտեն սկսել է ստուգել ԶԼՄ-ներում շարադրված փաստերը: Մարզային վարչակազմի տեղեկատվության համաձայն՝ կինը գտնվել է Կուրսկի մարզային կլինիկական հիվանդանոցում, նրա վիճակը գնահատվել է որպես կայուն ծանր:
«Ստուգումը, որը կոմիտեի կողմից նախաձեռնվել էր Գորշեչենսկի շրջանային կենտրոնական հիվանդանոցում, շարունակվում է: Դրա արդյունքների մասին կհաղորդվի լրացուցիչ»,-հավելում են մարզային իշխանությունները: