Ամերիկայում հաստատված անոմալ շոգերից ԱՄՆ-ում զոհերի թիվը հասել է 64-ի: Զոհեր գրանցվել են երկրի միանգամից 15 նահանգներում: Այս մասին հաղորդում է Ազգային օդերևութաբանական գործակալությունը: Ավելի վաղ հաղորդվում էր 22 զոհի մասին: Թեպետ ջերմաստիճանն այս շրջաններում եղել է մոտ 32 աստիճան, սակայն բարձր խոնավության պատճառով դրա ազդեցությունը հավասարարժեք է եղել 37-43 աստիճանի: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Մասնագետները նշում են, որ թեև այս պահին շոգը փոքր ինչ մեղմացել է, սակայն հավանականություն կա, որ այն նորից կկրկնվի: Մահացածների մեջ է 9-ամյա մի աղջիկ, որը ջերմային հարվածից մահացել է Նյու Յորքի իր բնակարանում, որտեղ ջերմաստիճանը հասել է 37.8 աստիճանի: