«Առաջին լրատվականի» տեղեկություններով՝ Հայաստանի տարբեր մարզերում ՀՀԿ-ն սկսել է նախընտրական «բարեգործություն» իրականացնել: Մասնավորապես, Արագածոտնի մարզում գյուղացիներին բաժանվում են սերմնացու, դիզվառելիք:
ՀՀԿ շարքային կուսակցականների մեջ աշխուժություն է նկատվում, և նրանք մտերմիկ զրույցներում չեն թաքցնում, որ նախապատրաստվում են արտահերթ ընտրությունների և «վերևներից» իրենց հրահանգ է իջել՝ պատրաստվել: