«Եթե մենք արդարադատություն իրականացնելու լինեինք, ապա առերևույթ հանցագործություն իրականացրած բազմաթիվ անձինք, որոնց բանտարկությունն է պահանջում մեր հասարակությունը, հիմա արդեն բանտերում կլինեին: Դրա փոխարեն՝ մենք հիմա գնում ենք դատական համակարգի բարեփոխման և անկախացման բարդ և երկար ճանապարհով, որքան էլ որ դա վնասում է մեզ ու նյարդայնացնում է հանրությանը: Մեր հասարակությունը, այդ թվում նաև «Սասնա ծռեր» կուսակցության անդամները պետք է հասկանան, որ այսօրվա գործող իշխանությունն որևէ ձևով չի միջամտելու դատական պրոցեսներին:
Միևնույն ժամանակ ուզում եմ նաև շեշտել, որ եթե չլիներ թավշյա հեղափոխությունը, ապա «Սասնա ծռեր»-ի կարկառուն ներկայացուցիչներից շատերն առ այսօր բանտում կլինեին, բայց սրա դիմաց մենք չենք պահանջում որևէ մեկի բարոյական գնահատականը կամ հատուցումը կամ չենք ասում, որ մարդիկ իրավունք չունեն ընդդիմություն լինեն: Յուրաքանչյուրն ինքն է որոշում իր քաղաքական ճանապարհն ու «Սասնա ծռեր»-ն էլ մի կուսակցություն է, որն իրավունք ունի լինելու ընդդիմադիր:
Ինչ վերաբերում է նոր ՊՊԾ գունդ գրավելու նրանց սպառնալիքին, ապա «Սասնա ծռեր»-ի մեր գործընկերները նախ թող պարզաբանեն կոնկրետ ինչ նկատի ունեն և շատ հնարավոր է, որ մենք դրան կպատասխանենք իրավական ճանապարհով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ազգային Ժողովի »Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչների հայտարարություններին ու մեղադրանքներին՝ ուղղված իրենց իշխանությանը, մասնավորապես՝ որ գործող իշխանությունն ընտրովի արդարադատություն է իրականացնում ու կատարում է Կրեմլի հրահանգը՝ զինված խմբավորման անդամների համար դատախազի կողմից հրապարակված պատժաչափերի մասով:
Մանրամասները՝ տեսանյութում:











































