Հայտնի է դարձել Մինսկում՝ օգոստոսի 16-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցների առաջին ձերբակալությունների մասին: Այս մասին հայտնում են բելառուսական լրատվամիջոցները:
Մինչ այդ, Մինսկում Քննչական մեկուսարան-1-ի դիմաց բողոքի ակցիան ավարտվել է առանց բերման ենթարկվածների: Դրանից առաջ մի քանի տասնյակ մարդիկ հավաքվել էին այնտեղ՝ իշխանություններից պահանջելով ազատել քաղբանտարկյալներին: Նրանց թվում են Վիկտոր Բաբարիկոն և Սերգեյ Տխանովսկին:
Ցուցարարները որոշել են կրկին հավաքվել օգոստոսի 17-ին նույն ակցիայի համար:











































