Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, որի մեջ են մտնում Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը, բացատրել է, թե որ դեպքում Մինսկը կարող է դիմել օգնության:
«Այն դեպքում, երբ նրա պաշտպանությանը սպառնում է արտաքին վտանգ, պայմանագրի համապատասխան… նա իրավունք ունի օգնության դիմելու»,- հստակեցրել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել է առաջին իսկ դիմելու դեպքում անվտանգության ոլորտում Մոսկվայի կողմից օգնության տրամադրման մասին:








































