Արքայազն Հարին որոշել է երես դարձնել իր լավագույն ընկերոջից այն բանից հետո, երբ վերջինս հայտնել է, որ չի վստահում Մեգան Մարքլին: Այս մասին գրում է Marie Claire-ը՝ վկայակոչելով Սասեքսի դքսի և դքսուհու կյանքի մասին պատմող «Ազատության փնտրտուքներում» գիրքը, որը գրել են աշխարհիկ ժամանակագիրներ Օմիդ Սկոբին և Կարոլին Դյուրանը:
Ինչպես պնդում են հեղինակները, բրիտանացի արքայազնը դադարեցրել է շփումը մանկության ընկեր Թոմ «Սկիպպի» Ինսկիպի հետ, երբ նա խորհուրդ է տվել չշտապել ամուսնության հարցում: Ժամանակագիրների խոսքով՝ արքայազն Հարին վշտացել է, որ իր մտերիմ ընկերը չի աջակցել իրեն: Արդյունքում Թոմ Ինսկիպը և նրա տիկինը՝ Լարա Հյուզ-Յանգը, հարսանիքի հրավեր չեն ստացել:
Ապրիլի 1-ից արքայազն Հարին և Մեգան Մարքլը դադարեցրել են կատարել բրիտանական արքայական ընտանիքի անդամների պարտականությունները: ԱՄՆ տեղափոխվելու, աշխատելու և ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու իրավունք ստանալու համար նրանք ստիպված են եղել հրաժարվել «Ձերդ Արքայական Մեծություն» դիմելաձևից, պետական ֆինանսավորումից, ինչպես նաև Sussex Royal ապրանքանիշից:










































