Friday, 19 04 2024
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով

Կառավարությունը ծախսել է 144,5 միլիարդ դրամ․ որքանո՞վ է ծախսված գումարն օգտակար եղել տնտեսվարողների համար

«Կառավարության կողմից իրականացված հակաճգնաժամային ծրագրերը հնարավորություն տվեցին այն մարդկանց, ովքեր որ խիստ սահմանափակումների ընթացքում, երբ փակվել էին բոլոր խանութները, սրճարաններն ու այլ հանրային վայրերը և այդ մարդիկ զրկվել էին իրենց աշխատանքից ու ապրուստի միջոցից,  տրամադրված այդ աջակցության շնորհիվ կարողացան գոնե ինչ-որ չափով իրենց կենսական անհրաժեշտության հոգսը հոգալ, ժամանակավորապես օրվա հացի խնդիր լուծել, սակայն դա որևէ կերպ չփոխարինեց և չէր էլ կարող փոխարինել իրենց բիզնեսի  բերած եկամուտներին։  Հիմա այդ ծրագրերի մեծ մասը դադարեցված է և բիզնեսը կանգնած է հարկերը, վարձավճարներն ու մնացած ծախսերն ինքնուրույն հոգալու խնդրի առաջ։ Եթե հարկերդ կարողանաս վճարել ժամանակին ու պատշաճ ձևով, ապա հարկայինի հետ խնդիր չես ունենա, պարզապես  այստեղ հարցը հենց այն է, թե որտեղից այս պայմաններում բիզնեսը պետք է կարողանա գումար հայթհայթել  ու  պարտավորությունները կատարել»,- «Առաջին լրատվական»  հետ զրույցում նշեց «Կասեցում» քաղաքացիական նախաձեռնության համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը՝ այս համատեքտում հավելելով նաև, որ  զգալի անկում են ապրել առևտրաշրջանառության ծավալները։

Նշենք, որ կառավարությունը հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում ծախսել է շուրջ 144,5 միլիարդ դրամ։

Գրիգորյանի խոսքերով՝ անգամ ստեղծված ճգնաժամային իրավիճակում փոքր ու միջին ձեռնարկությունների համար հարկային շեմի նվազեցում կամ այլ ընդառաջում չի եղել, միայն խոշոր բիզնեսի պարագայում է, որ շահութահարկի կանխավճարների վճարումն է ժամանակավորապես հետաձգվել։

Բացի այս, մեր զրուցակիցը նաև նկատում է, որ դժվարություններ են առաջացել հատկապես այն տնտեսվարողների համար, որոնց բիզնեսը  կապված է հիմնականում ներմուծման հետ․ այսինքն՝ նրանք, ովքեր արտերկրից էին ապրանք ներմուծում, հիմա հասկանալի պատճառներով չեն կարողանում գնալ և տեղում ծանոթանալ ապրանքների խմբաքանակին, գործարքի պայմաններին, բեռնափոխադրման գործընթացին և այլն, ինչն էլ իր հերթին  գործարարներին այլ խնդիրների առաջ է կանգնեցնում։

«Օնլայն ռեժիմով հնարավոր չէ ամեն ինչ անել այնպես, ինչպես անում ենք, օրինակ, անմիջական շփման ժամանակ, ինչի արդյունքում բազմաթիվ  պրոբլեմներ են ի հայտ գալիս։ Ինչ վերաբերում է մաքսային մարմինների հետ փոխհարաբերություններին, ապա լավ կլիներ, որ մաքսային մարմինները գոնե այս ընթացքում մի փոքր մեղմ վերաբերեին գործարարներին, փաստաթղթաշրջանառությանը, որովհետև այս ամիսների ընթացքում գործարարների համար ներմուծում իրականցնելը սովորականից ավելի շատ բարդությունների հետ է կապված, իսկ արտահանման դեպքում վիճակն առավել սարսափելի է․ մանր արտահանողներից շատ-շատերը ընդհանրապես դադարեցրել են արտահանումը՝ ոսկերիչները, նկարիչները և այլք, որովհետև այլևս պատվիրատուներ չունեն, իսկ խոշորները թեպետ կարողանում են ինչ-որ չափով  արտահանում իրականացնել, բայց նրանք էլ իրենց հերթին այլ պրոբլեմների առաջ են կանգնած»,- շեշտեց գործարարն ու միևնույն ժամանակ անդրադառնալով նաև այս ընթացքում օնլայն առևտրի զարգացմանը, նշեց․

«Այս մասով կարող եմ անձամբ իմ օրինակը բերել․ պանդեմիայի շրջանում, երբ երկիրն ամբողջությամբ փակված էր, ես օնլայն առևտրի միջոցով նորմալ գործ արեցի, սակայն երբ ավարտվեց կարանտինային վիճակը և եկանք այս կիսաբաց վիճակին՝ օնլայն առևտուրը կրկին անկում ապրեց, որովհետև մեր երկրում օնլայն առևտուրը չունի զարգացվածության այն աստիճանը, ինչպիսին ԱՄՆ-ում և Եվրոպայում է․սա, հավանաբար, կապված է մեր մենթալիտետի հետ»։

Սամսոն Գրիգորյանի կարծիքով՝ կառավարության  փոքր ու միջին բիզնեսին առնչվող ծրագրերը թեև արմատապես չեն փոխել տիրող իրավիճակը, սակայն շատերին թույլ չեն տվել սոված նստել տանը՝ ի տարբերություն ժամանցային բիզնեսի ու սպասարկման ոլորտի ներկայացուցիչների։ Այսուհանդերձ, Գրիգորյանի փոխանցմամբ՝ այսօր բազմաթիվ ձեռնարկություններ կանգնած են փակման շեմին կամ աշխատակիցների մեծամասնության կրճատման խնդրի առաջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում