Saturday, 25 07 2026
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Որն է այս տարվա կլիմայական առանձնահատկության պատճառը․ Գագիկ Սուրենյան
Եկատերինբուրգում ԱԹՍ-ն հարվածել է Wildberries-ի պահեստի ուղղությամբ
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
11:30
Նավթի գները նվազել են – 24/07/26
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է․ 1 ժամ non-stop երաժշտություն
Վրաստանում 2-րդ օրն անընդմեջ տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի համատարած անջատում
Կանանց գումարտակի զինծառայողների հերթապահությունն ամրացված շրջաններից մեկում․ ՊՆ
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով
Տեղումներ չեն սպասվում
Մոսկվան շարունակում է Հայաստանը համարել իր հենարանը Հրվ Կովկասում
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Այլանդակ ինստիտուտը չի վերանում. զինվորի մահը վերահսկողության դեֆիցիտի հետևանք է
10:09
Խաղաղության համաձայնագրի հարցում ամեն ինչ կախված է Թրամփից․ Զելենսկի
Անորոշությունը ՀՀ֊Ադրբեջան գործընթացում ածանցվում է Ուկրաինայում և Իրանում ընթացող պատերազմներից
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09:30
Մոսկվայի ու Անկարայի միջև տարեկան առևտրաշրջանառության ծավալը 50 մլրդ դոլարի է հասնում․ Թուրքիայում ՌԴ դեսպան
Լոռիում Բազում բնակավայրում մոտ 900 մ ավտոճանապարհի հիմնանորոգումն ակտիվ ընթացքի մեջ է
09:10
ԵՄ-ն շատ բարձր գին կվճարի Google-ին տուգանելու համար. Թրամփ
ԱՄՆ միջնորդությամբ ուկրաինական խաղաղ կարգավորման հեռանկար այս պահին չկա
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»

Ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանը անժամկետ հացադուլ է հայտարարել. Զոհրաբյան

Օգոստոսի 11-ից ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանը անժամկետ հացադուլ է հայտարարել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Սպանիր մարդու հույսը եւ կսպանես մարդուն։

Օգոստոսի 11-ից ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանը անժամկետ հացադուլ է հայտարարել։ Արթուրին ճանաչում եմ վաղուց։ Շատ վաղուց, դեռ լրագրողական իմ տարիներից եւ սա այդ եզակի դեպքերից է, որ վստահ եմ՝ Արթուրը չի կատարել իրեն մեղսագրվող հանցագործությունը։

19-ամյա զինվորին 24 տարի առաջ մեղադրեցին ծառայակիցներին սպանելու մեջ ու 24 տարի է Արթուրը բոլորին ու բոլորիս փորձում է ապացուցել, որ ինքը մարդասպան չի։

Սպանված ծառայակիցների ծնողները եւս գիտեն, որ Արթուրը չի սպանել իրենց որդիներին ու քանիցս այդ մասին հրապարակավ հայտնել են։

19-ամյա երիտասարդից ցուցմունք կորզելու համար նրան կապում էին գետնին գամված աթոռին ու ասեղներով ծակծում ոտքերն ու ձեռքերը։ Արթուրը պատմում էր, որ դա պարզապես ֆիզիկական ցավ չէր, այլ մարդուն խելագարության հասցնելու կտտանք։

Արթուրը շատ է պատմել, թե ինչ մեթոդներով են 19-ամյա գրեթե երեխային ստիպել ստորագրել մեղադրական ցուցմունքի տակ։

Ու արդեն 24 տարի Արթուրը բղավում է, որ ինքը մարդասպան չէ։ Ու 24 տարի մենք բոլորս լսում ենք ու լռում։ 2018-ին Արթուրը դիմեց ռեժիմի փոփոխության համար եւ ունենալով քրեակատարողական հիմնարկի դրական եզրակացությունը՝ նրա ռեժիմը փակից դարձրեցին կիսափակ՝ տեղափոխելով «Սեւան» քրեակատարողական հիմնարկ։ Սակայն դատախազությունն արդեն երկու անգամ է կասեցնում է տեղափոխման հանձնաժողովի որոշումը եւ Արթուրին կրկին տեղափոխում են փակ ռեժիմի գաղութ։

Ու օրենքը թույլ է տալիս դատախազությանը որեւէ կերպ չհիմնավորել իր որոշումը։

Հիմա ասածս ի՞նչ է։ Եթե որոշել ենք մարդուն սպանել՝ ուրեմն սպանենք միանգամից, առանց տանջելու, առանց չարացնելու ու առանց վերջին հույսը ջնջխելու։

Արթուրը հացադուլ հայտարարելու օրը դիմել է նաեւ վարչապետին, ով լրագրող ու պատգամավոր եղած տարիներին, ինչպես ես, քանիցս հանդիպել է Արթուրին, զրուցել հետը։

Ես առանց մի րոպե վարանելու ասում եմ, որ Արթուրի դեպքում ոչ թե ռեժիմը պետք է փոխվի, այլ նրան ազատություն պիտի տրվի։ Մարդ, ով 24 տարի ուրիշի կատարած հանցագործության համար ամեն րոպե ու ամեն օր դանդաղ մահանում է։

Արթուրը ամսի 11-ից անժամկետ հացադուլ է հայտարարել։ Ճանաչելով Արթուրին, ես գիտեմ, որ սա իր ձայնը մեզ բոլորիս հասցնելու վերջին փորձն է։

Եկեք չսպանենք մարդուն։ Պարզապես՝ չսպանենք։

Հ.Գ. Մեկ տարի առաջ, դեկտեմբերի 5-ին, դատական նիստերից մեկի ժամանակ տուժողի իրավահաջորդ, սպանված զինծառայող Վարդան Մարտոյանի հայրը դատարանում հայտարարեց՝ վստահ եմ, որ Արթուրը չի սպանել իմ որդուն և դիմելով Արթուրին, ասաց՝ «Աստված տա, ազատվես»»,- գրել է Զոհրաբյանը։

https://www.facebook.com/n.zohrabyan/posts/795346567952403

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում