Monday, 22 06 2026
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է
Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի Լա»-ի կազմակերպման լիցենզիան
16:50
Իրանի դեմ ռազմական գործողությունը ԱՄՆ-ի համար արժեցել է 40 միլիարդ դոլար
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. ՔԿ
Կրեմլը արձագանքել է Բելառուսի հասցեին Զելենսկու սպառնալիքներին
Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին
16:10
Նավթի գներն անկում են ապրում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
15:50
Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Հայտնի է Գյումրիից մեկնած ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
15:10
Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին

Հանրությանն է ուղղված Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության կոչը

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է․

Հարգելի հայրենակիցներ

Վերջին շրջանում առանձնապես ակնհայտ և մտահոգիչ են դարձել տարբեր պատրվակներով ընդերքօգտագործման ոլորտի ձեռնարկությունների նկատմամբ՝ նրանց գործունեությունը խաթարող կազմակերպությունների ու շարժումների կողմից պարբերական դարձած գործողությունները, այդ թվում՝ ապօրինությունները։ Այդպիսիք հաճախ զերծ չեն հասարակության աչքում ոլորտի սոցիալ-տնտեսական դերի նսեմացմանը, պետության տնտեսական հենքի մեջ ոլորտի ահռելի դերի անտեսմանը միտված հայտարարություններից ու անգամ հերյուրանքներից:

Մենք կասկածի տակ չենք դնում երկրի ճակատագրով մտահոգ անձանց անկեղծ մղումները։ Ոմանք, սակայն իրենց գործողությունների համար, որպես ուղենիշ են ընտրում ոլորտի այս կամ այն ընկերության մասին հասարակությանը հրամցվող կեղծ ու չստուգված փաստեր, որոնցով առաջնորդվելով ապօրինի կերպով խոչընդոտվում է օրենքի շրջանակներում գործող բարեխիղճ ընդերքօգտագործողների աշխատանքը: Կատեգորիկ պահանջներ են ներկայացվում տվյալ կոլեկտիվին ու կառավարությանը, ինչը հղի է երկրի տնտեսության ապագային միտված ակնհայտ վտանգներով:Մենք մեր հանապազօրյա աշխատանքն ենք անում, որով մեր ուժերի ներածին չափով օժանդակում ենք երկրի զարգացմանն ու կայունացմանը, հազարավոր ընտանիքների բարօրությանը։ Իսկ թե արդյոք մեր գործունության մեջ լինո՞ւմ են բնությանն ու շրջակա միջավայրին վնասող տարրեր, թող որոշեն պետական լեգիտիմ կառույցներն ու մասնագիտական հանրությունը։ Անթույլատրելի է ժողովրդի անունից այս կամ այն խմբավորման կողմից ցանկացած ընդերքօգտագործողի
աշխատանքների խոչընդոտումը։

Կոչ ենք անում բոլորին դադարեցնել տնտեսական գործունեություն իրականացնող որևէ ընկերության նկատմամբ նման ոտնձգությունները, որոնք ոչ մի պարագայում չեն կարող շահավետ լինել ոչ հասարակության և ոչ էլ, առավել ևս, պետության համար։ Անհրաժեշտ է կառավարման համակարգի ու մասնագիտական համապատասխան կառույցների հետ ակտիվ ու կառուցողական երկխոսությամբ գալ ընդհանուր հետևությունների, որոնք չեն խաթարի երկրի տնտեսական կայունությունը, չեն վնասի իրենց հանապազօրյա հացը վաստակող քաղաքացիների շահերը:

Պատրաստ ենք մեր մասնագիտական ու տեխնիկական ներուժով մասնակցել և օժանդակել այս թեմաներով ցանկացած քննարկումների:

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում