Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Արտակարգ դրությունը միանշանակորեն պետք է երկարաձգել, այդ հարցում երկրորդ կարծիք լինել չի կարող. Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ինչպես հայտնի է կառավարությունը որոշել է արտակարգ դրության ռեժիմը երկարաձգել ևս մեկ ամսով, ինչը, ամենայն հավանականությամբ, կլինի վերջին երկարաձգումը։ Հայտնի է, որ Արդարադատության նախարարությունը մշակում է արտակարգ դրության իրավիճակները կարգավորող օրենսդրության փոփոխությունների փաթեթ, ինչը հնարավորություն կտա ապագայում հակահամաճարակային համապատասխան միջոցառումներ ու գործողություններ իրականացնել առանց արտակարգ դրության ռեժիմ հայտարարելու։

Մինչ այդ, սակայն, արտակարգ դրությունը միանշանակորեն պետք է երկարաձգել, այդ հարցում երկրորդ կարծիք լինել չի կարող։ Ընդ որում, վերջին շաբաթներին կորոնավիրուսի համավարակի տեմպի կայունացումը մեզ պետք է ոչ թե բթացնի ու մղի անհաշվենկատ գործողությունների, այլ ճիշտ հակառակը՝ բազմապատիկ անգամ սթափեցնի ու հիմք դառնա կայունացնող այս միտումներն ավելի ամրապնդելու համար։ Առաջիկայում մեզ սպասվում են աշնան ու ձմռան ամիսները, որոնք, ցավոք, նպաստավոր են կորոնավիուսի համավարակի տարածման համար։

Դա նշանակում է, որ մենք համավարակի կայունացման այսօրվա միտումները պետք է օգտագործենք աշնան ու ձմռան ամիսներ վարակի տեմպը բազմապատիկ անգամ նվազեցրած մուտք գործելու համար։ Դա հնարավորություն կտա նաև զգալիորեն թեթևացնել առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը, ինչն էլ իր հերթին կբացառի աշնանը կամ ձմռանը, Աստված մի արասցե, համավարակի բռնկման, նոր ալիքի դեպքում՝ դրան դիմակայել ավելի կենսունակ առողջապահական կարողություններով։ Այնպես որ, արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը ևս մեկ ամսով երկարաձգելու որոշումն աներկբայորեն արդարացված է, առաջիկա այդ մեկ ամիսը մենք պետք է օգտագործենք աշնանը պատրաստվելու ու այնպիսի պայմաններ ստեղծելու համար, որ սա դառնա արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման իսկապես վերջին դեպքը։

Առողջություն բոլորիս, ու Աստված պահապան Հայաստանին։

https://www.facebook.com/babajanyana/photos/a.2323937550970292/3522757604421608/?type=3&theater

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում