Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թվում կան նաեւ ՄԱԿ-ի աշխատակիցներ: Այս մասին Al Jazeera հեռուստաալիքին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը:
Հաքը հայտնել է, որ Լիբանանի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունից տուժել է ՄԱԿ-ի 48 աշխատակից և նրանց ընտանիքների 27 անդամներ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 78 մարդ է զոհվել և շուրջ 4 հազարը վիրավորվել: