Monday, 29 06 2026
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը

Նախիջևանը Ադրբեջանի թույլ կողմն է. լայնածավալ պատերազմի դեպքում Հայաստանի մոտ Նախիջևանը գրավելու բնական ցանկություն կառաջանա

«Եթե լայնամասշտաբ պատերազմ է սկսվում ոչ միայն Ղարաբաղում, ապա Հայաստանի մոտ Նախիջևանը գրավելու բնական ցանկություն է առաջանում Խոսքն այստեղ զուտ ռազմական հետաքրքրության մասին է՝ գրավել մեկուսացված տարածքը, որն Ադրբեջանը չի կարող պահել, քանի որ չի կարողանա զորք հասցնել այնտեղ: Հետևաբար միայն Թուրքիան կարող է նրան փրկել: Եվ այդ դեպքում արդեն պատերազմ է սկսվում Հայաստանի և Թուրքիայի միջև: Իսկ այդ պարագայում ստացվում է, որ նաև Ռուսաստանը ստիպված կլինի ներքաշվել այդ ամենի մեջ»:

Ադրբեջանական և թուրքական բանակները այս շաբաթ՝ հուլիսի 29-ից, համատեղ լայնամասշտաբ զորավարժություններ են սկսել, որոնց մասնակցելու են թե՛ ռազմաօդային և թե՛ ցամաքային ուժերը: Դրանք տևելու են մինչև ս. թ. օգոստոսի 10-ը:

Մարտավարական վարժանքները տեղի են ունենում Ադրբեջանի մի քանի շրջաններում, այդ թվում՝ Արցախից դեպի հյուսիս և հյուսիս-արևելք գտնվող Գյանջայում (Գանձակ), Եվլախում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանը սահմանակից Նախիջևանում, ինչը, բնականաբար, կրկնապատկում է հայաստանյան հասարակության, մամուլի փորձագիտական և քաղաքական շրջանակների ուշադրությունը, առավել ևս եթե հաշվի առնենք, որ թուրք-ադրբեջանական այս միջոցառումը տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հուլիսյան մարտերից անմիջապես հետո:

Թե որքանո՞վ են թուրք-ադրբեջանական զորավարժությունները կապված հայ-ադրբեջանական հակամարտության զարգացումների հետ և որքանո՞վ են հասցեագրված Հայաստանին՝ քննարկման շատ կարևոր թեմա է:

Բայց ամեն դեպքում ակնհայտ է մի բան, որ Հայաստանի Զինված ուժերը, այդ թվում՝ Արցախի Պաշտպանության բանակը, նույնպես ձեռքները ծալած չեն նստում և շարունակում են բանակային ստորաբաժանումների մարտական պատրաստության բարձրացման հետևողական աշխատանքները: Մասնավորապես, ս. թ. հուլիսի 27-29-ը հրամանատարական հավաքներ են անցկացվել Արցախում:

Իսկ հուլիսի 31-ի վաղ առավոտյան, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հրամանով, ՀՀ ԶՈՒ զորքերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների 2020 պլանի համաձայն, զինված ուժերի առաջին շարակարգի միավորումները, զորամասերը և կենտրոնական ենթակայության ուժերի մի մասը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների՝ նպատակ ունենալով ստուգելու զորքերի մարտունակությունը, ստեղծված իրավիճակում արագ գործելու ունակությունները, ճշտելու հաստիքային, տրված և աջակցող ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը, անցկացնելու ստորաբաժանումների և կրակի կառավարման մարզումներ՝ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ։ Այս տեղեկությունը հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի ռազմական փորձագետ, Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը։

– Պարոն Խրամչիխին, Ձեր կարծիքով՝ թուրք-ադրբեջանական այս զորավարժությունները պարզապես հերթական վարժանքնե՞ր են, որոնք, ի դեպ, շատ հաճախ են անցկացվում, այդ թվում՝ Նախիջևանում: Իսկ Դուք հավանաբար հասկանում եք Նախիջևանի պատմաքաղաքական և ռազմական առանձնահատկությունն ու նշանակությունը թե՛ հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում և թե՛ ընդհանրապես տարածաշրջանային անվտանգության համար: Այս զորավարժությունները ինչ-որ կերպ կապվա՞ծ են հուլիսյան բախումների հետ: Գուցե սա ինչ-որ ուղե՞րձ է «եղբայրական» հարաբերություններ ունեցող այս երկու պետությունների կողմից, առավել ևս եթե հիշենք, թե ինչ ակտիվությամբ ու ագրեսիվությամբ էր Թուրքիայի ղեկավարությունը պաշտպանում Ադրբեջանին հուլիսյան դեպքերի ընթացքում:

– Այո՛, Թուրքիան և Ադրբեջանը, ինչպես ինքներդ ճիշտ նկատեցիք, պարբերաբար անց են կացնում զորավարժություններ, ուստի ես չգիտեմ՝ որքանո՞վ դրանք կարող են չպլանավորված լինել: Գուցե դրանք վաղուց են պլանավորված եղել, գուցե ինչ-որ կերպ կապված են հուլիսյան իրադարձությունների հետ: Ամեն դեպքում, Նախիջևանը, բնականաբար, Ադրբեջանի խոցելի կողմն է, և առանց Թուրքիայի՝ հնարավոր չէ այն պաշտպանել: Միգուցե, այո՛, դա որոշակի նախազգուշացում է, առավել ևս որ Թուրքիան ներքաշված է բազմաթիվ պատերազմների տարբեր երկրներում, ու ևս մեկ պատերազմ մի նոր օջախում իրեն ընդհանրապես պետք չէ: Ուստի սա կարող է պարզապես հոգեբանական ճնշման փորձ լինել Հայաստանի վրա, որպեսզի ոչինչ չլինի: Ընդ որում, ես կարծում եմ, որ ոչինչ էլ չի լինի, քանի որ եթե հակամարտությունը հնացած է, խամրած է, նշանակում է՝ էսկալացիա չի լինի:

– Գիտեք, հարցը ոչ միայն զորավարժություններն են, այլ առհասարակ Թուրքիայի կեցվածքը այս հարցում, Թուրքիայի ղեկավարության հայտարարությունները, հայտնած դիրքորոշումները կոնֆլիկտի վերաբերյալ: Թե՛ Էրդողանը, թե՛ պաշտպանության նախարարը և թե՛ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ մեղադրանքներ էին առաջադրում Հայաստանին, համերաշխություն էին հայտնում ադրբեջանական կողմին, շատ կողմնակալ ու ապակառուցողական հայտարարություններ էին անում: Եվ այս ամենը հանգեցնում է այն հարցին, մտավախությանը, որ միգուցե Թուրքիան իսկապես կփորձի միջամտե՞լ կոնֆլիկտին ռազմական ճանապարհով: Թե՞ կարծում եք, որ դրանք պարզապես հայտարարություններ են:

– Ես արդեն ասացի, որ իմ կարծիքով՝ թուրքերը բացարձակապես ցանկություն չունեն միջամտելու, ներքաշվելու նոր պատերազմի մեջ հենց այն պատճառով, որ իրենց ռեսուրսները կարող են չբավականացնել դրա համար: Այդ պատճառով էլ նրանք հոգեբանական ճնշում են գործադրում:

– Այս համատեքստում արժե անդրադառնալ նաև ռուսական գործոնին: Անկարայի այդ հայտարարություններից հետո Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը զրուցել է իր թուրք գործընկերոջ՝ Չավուշօղլուի հետ և հորդորել է Թուրքիային զսպվածություն ցուցաբերել հայ-ադրբեջանական հակամարտության հարցում՝ ընդգծելով հավասարակշիռ մոտեցում որդեգրելու և կողմերի վրա զսպող ազդեցություն թողնելու կարևորությունը: Ի՞նչ դեր է խաղում ռուսական գործոնը այս հարցում, և ՌԴ զինված ուժերի հարավային օկրուգի ստորաբաժանումների զորավարժությունները որքանո՞վ կարող են կապված լինել Թուրքիայի ակտիվության կամ թուրք-ադրբեջանական զորավարժությունների հետ:

– Այս դեպքում նույնպես միանշանակ պատասխան չկա հարցին, թե որքանո՞վ կարող են կապված լինել, քանի որ թեկուզև այդ զորավարժությունները հանկարծակի էին, բայց ամեն դեպքում կասկած չկար, որ դրանք տեղի են ունենալու, քանի որ պլանավորված մեծ զորավարժություններից առաջ նշված օկրուգում մեկ կամ երկու ամիս առաջ հանկարծակի վարժանքներ անելը ձևավորված ավանդույթ է: Ուստի կարելի էր դրան սպասել: Բայց, այդուհանդերձ, ես չեմ բացառում, որ կարող է ինչ-որ կերպ կապված լինել, և սա նույնպես հոգեբանական ճնշում է, քանի որ Ռուսաստանը ոչ մի դեպքում չի ուզում փչացնել իր հարաբերությունները Թուրքիայի հետ, դրա համար էլ նախապես զգուշացնում է:

– Իսկ մյուս կողմից շատ տարածված է այն տեսակետը, որ ինչքան էլ Ռուսաստանը Հայաստանում ռազմաբազա ունի, ռազմական դաշնակից է, բայց իրականում ռուսական զորքերը չեն միջամտելու հակամարտությանը ընդդեմ Ադրբեջանի: Այլ խոսքերով՝ այս հարցի կապակցությամբ կա հուզական մոտեցումը, երբ մեզ ասում են, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, մենք էլ պատասխանում ենք՝ եթե դաշնակից է, ապա ինչո՞ւ է զենք մատակարարում նաև Ադրբեջանին, ինչո՞ւ Արցախի հարցում չի պաշտպանում Հայաստանին այնպես, ինչպես Թուրքիան՝ Ադրբեջանին: Եվ կա իրատեսական մոտեցումը, երբ մեզ ասում են, թե «գիտեք, այո՛, մենք ֆորմալ դաշնակից ենք, բայց կա իրական քաղաքականություն, կան իրական շահեր, և Ռուսաստանը պետք է հավասարապես լավ հարաբերություններ ունենա նաև Ադրբեջանի հետ…», ուստի «իրական քաղաքականությունը» ասում է, որ Ռուսաստանը չի միջամտելու Հայաստանի օգտին: Դուք ի՞նչ եք կարծում՝ պետք եղած դեպքում Ռուսաստանը կմիջամտի՞, թե՞ ոչ, կամ ո՞ւմ դեմ պատերազմի մեջ կմտնի՝ Ադրբեջանի՞, թե՞ Թուրքիայի:

– Ես շատ եմ խոսել այս հարցի վերաբերյալ՝ ասելով, որ Հայաստանի ռուսական բազան առաջին հերթին Թուրքիայի դեմ է, այն հենց Թուրքիային է զսպում: Այսինքն՝ վիճաբանությունը Ադրբեջանի հետ, ըստ երևույթին, համարվում է Հայաստանի «անձնական խնդիրը», հատկապես եթե խոսքը Ղարաբաղի մասին է: Եթե կոնֆլիկտը լինի Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի սահմանին՝ այդ դեպքում միանշանակ չէ, թե ինչ դիրքորոշում կցուցաբերի Ռուսաստանը: Բայց եթե պատերազմը լինի Ղարաբաղի գոտում՝ այդ դեպքում Ռուսաստանը հաստատ չի միջամտի: Կրկնում եմ՝ ռազմաբազայի գլխավոր նպատակը Թուրքիային զսպելն է: Այս բազայի գոյությունը ավելի շատ պայմանավորված է Ռուսաստանի աշխարհաքաղաքական նկրտումներով, հետևաբար այն զսպում է Թուրքիային, այսինքն՝ արտաքին խաղացողի Կովկասում:

– Անդրադառնանք նաև Նախիջևանի հարցին: Ինչպես արդեն ասացի՝ սա շատ զգայուն և սպեցիֆիկ հարց է հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում, ինչպես նաև պատմաքաղաքական տեսանկյունից, քանի որ մեր պատմաբաններն ու քաղաքական գործիչները կարծում են, որ ինչպես հայկական Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելն էր անօրինական ու անարդար, այնպես էլ անարդար ու անօրինական էր հայկական Նախիջևանը Ադրբեջանին բռնակցելը՝ Մոսկվայի և Կարսի պայմանագրերով: Բայց զուտ ռազմական տեսանկյունից, եթե բանը հասնի լայնամասշտաբ պատերազմի՝ ռազմական գործողությունները կտեղափոխվե՞ն արդյոք Նախիջևանի տարածք, և այդ դեպքում Թուրքիան կմիջամտի՞, թե՞ ոչ:

– Եթե լայնամասշտաբ պատերազմ է սկսվում ոչ միայն Ղարաբաղում, ապա Հայաստանի մոտ Նախիջևանը գրավելու բնական ցանկություն է առաջանում, և ընդհանրապես կարևոր չէ՝ այն հայկակա՞ն տարածք է, թե՞ ադրբեջանական, ո՞ւմ է այն ժամանակին պատկանել, որոշումը արդա՞ր էր, թե՞ անարդար: Խոսքն այստեղ զուտ ռազմական հետաքրքրության մասին է՝ գրավել մեկուսացված տարածքը, որն Ադրբեջանը չի կարող պահել, քանի որ չի կարողանա զորք հասցնել այնտեղ: Հետևաբար միայն Թուրքիան կարող է նրան փրկել՝ ինչից էլ սկսեցինք մեր զրույցը: Եվ այդ դեպքում արդեն պատերազմ է սկսվում Հայաստանի և Թուրքիայի միջև: Իսկ այդ պարագայում ստացվում է, որ նաև Ռուսաստանը ստիպված կլինի ներքաշվել այդ ամենի մեջ:

– Նկատի ունեք՝ Նախիջևանը, որպես Ադրբեջանի մաս, այսօր սպառնալի՞ք է Հայաստանի անվտանգության համար, այդ պատճառո՞վ պատերազմ սկսվելու դեպքում Հայաստանը, բնականաբար, կփորձի վերցնել այդ տարածքը, թե՞ պատճառը, այսպես ասած, պատմական արդարությունը վերականգնելն է:

– Ես կրկնում եմ՝ պատմական արդարության հարցը քաղաքականություն է, իսկ ռազմական տեսանկյունից այն, այո՛, մի կողմից սպառնալիք Հայաստանի համար, մյուս կողմից՝ մեծ գայթակղություն է, քանի որ այն Ադրբեջանի թույլ կողմն է:

– Ձեր տեղեկություններով՝ Նախիջևանում թուրքական զորք կա՞, թե՞ ոչ:

– Ես չունեմ նման տվյալներ, թեև թուրքական զորքերի համար դժվար չէ այնտեղ հայտնվելը:

– Եվ զորավարժություններն, իմիջիայլոց, շատ կարևոր դեր են խաղում այս առումով: Համաձայն չե՞ք, որ ըստ էության՝ այդ զորավարժությունները հիմնականում հենց այդ նպատակով են արվում, որպեսզի դրա քողի տակ զենք, զորք և զինտեխնիկա տեղափոխեն Նախիջևանի տարածք:

– Այո՛, այո՛: Հնարավոր է:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում