Thursday, 02 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Համաշխարհային տնտեսության ազդեցությունը կենսաթոշակային ֆոնդերի վրա․ Ամունդի–ԱԿԲԱ

Կորոնավիրուսային համաճարակը համաշխարհային տնտեսության համար նոր մարտահրավերներ ու դժվարություններ ստեղծեց: Ճգնաժամը տարածվեց գրեթե բոլոր ոլորտների վրա՝ ստեղծելով տնտեսական խորը անկման բոլոր նախադրյալները:  Տնտեսական դժվարություններից անմասն չմնաց նաև Հայաստանը:

«Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված 2020թ.–ի 1-ին կիսամյակում համաշխարհային տնտեսությունը հայտնվեց աննախադեպ խորը ճգնաժամի մեջ: Համաձայն վերջին կանխատեսումների, համաշխարհային տնտեսական անկումը 2020թ.–ին կկազմի մինուս 4.3%։ Որոշ երկրների գծով անկումը կարող է հասնել նույնիսկ երկնիշ թվերի։ Հայաստանը, լինելով համաշխարհային տնտեսության մաս, ևս բացասաբար արձագանքեց: Դրամավարկային և հարկաբյուջետային խթանների համակցությունը կօգնի ակտիվացնել համաշխարհային տնտեսությունը: Սակայն, ինչպես համաճարակի ցիկլի դեպքում էր, տնտեսությունների վերականգնումը ևս տեղի կունենա հաջորդական փուլերով: Այսինքն, դրանք կվերականգնվեն տարբեր ժամանակահատվածներում և տարբեր արագությամբ։

2020թ.–ի 1-ին եռամսյակում արձանագրված խորը անկումից հետո, համաշխարհային ֆինանսական շուկաները 2-րդ եռամսյակը մեկնարկեցին դրական միջավայրում՝ պայմանավորված տարբեր կառավարությունների և կենտրոնական բանկերի կողմից ցուցաբերած աննախադեպ ծավալի օժանդակությամբ: Արդյունքում, ամբողջ 2-րդ եռամսյակի ընթացքում ռիսկային ակտիվները՝ հատկապես բաժնետոմսերը, բավականին արագ վերականգնվեցին, նույնիսկ ավելի արագ, քան սպասվում էր։ Հայաստանյան ֆինանսական շուկան ևս դրական արձագանքեց: Մասնավորապես, տարվա 1-ին եռամսյակում արձանագրվեց որոշակի անկում, բայց 2-րդ եռամսյակի ընթացքում այն վերականգնվեց՝ արտահայտվելով փոխարժեքի կայունացմամբ և պարտատոմսերի գների աճով։ Նշված բոլոր գործոնները նպաստեցին, որպեսզի Ամունդի–ԱԿԲԱ-ի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերությունը վերականգնվի, որի միջին տարեկան ցուցանիշը 2020թ.–ի հունիսի վերջի դրությամբ տատանվել է 8.8-9.3%-ի սահմանում՝ կախված ֆոնդի տեսակից: Միայն այս տարվա 2-րդ եռամսյակի ընթացքում Ամունդի-ԱԿԲԱ–ի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների մեծությունը աճել է շուրջ 10%-ով կամ 14 մլրդ դրամով՝ հունիս ամսվա վերջի դրությամբ կազմելով ավելի քան 149 մլրդ դրամ։ Նշված աճը պայմանավորված է ինչպես մասնակիցների կողմից սոցիալական հատկացումներով, այնպես էլ՝ դրական եկամտաբերությամբ: Եթե մեկ խոսքով ամփոփենք, ապա ֆոնդերի եկամտաբերությունը գրեթե ամբողջությամբ վերականգնվել է, բայց դեռ վաղ է ենթադրել, որ կրկին անկում չենք ունենա, քանի որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված անորորշությունները դեռ շարունակվում են: Համաճարակի հնարավոր 2-րդ ալիքը, ինչպես նաև հնարավոր աշխարհաքաղաքական ռիսկերն  ու պարտքի ավելի բարձր մակարդակը այն գործոններն են, որոնք կարող են մոտ ապագայում հանգեցնել առավել մեծ տատանողականության: Այս ճգնաժամը մեկ անգամ ևս փաստեց ֆոնդերի կառավարման գործընթացում ֆրանսիական Ամունդիի կողմից կիրառվող և հայաստանյան Ամունդի-ԱԿԲԱ–ի կողմից տեղայնացված մոտեցումների կենսունակությունն ու ճկունությունը, որի հիմքում դրված են ընտրողականության և դիվերսիֆիկացիայի առանցքային սկզբունքները. դիվերսիֆիկացիա՝ ըստ երկրների և աշխարհամասերի, ըստ արժույթների, ակտիվների դասերի, արժեթղթերի և թողարկողների։

«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ՓԲ ընկերությունը հիմնադրել են ԱԿԲԱ Բանկն ու Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ ֆրանսիական ‹‹Ամունդի›› ընկերությունը:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

 

Ընկերությունը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

Ֆոնդերի նախկին եկամտաբերության ցուցանիշները չեն հանդիսանում հստակ կողմնորոշիչ ընթացիկ կամ ապագա եկամտաբերության ցուցանիշների համար:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում