Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ աշխարհում ուժեղանում է նոր կորոնավիրուսից առաջացած հիվանդության համավարակը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Կազմակերպության տվյալներով, անցած վեց շաբաթվա ընթացքում հիվանդների թիվը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 16 միլիոնի, իսկ մահվան դեպքերի թիվը գերազանցել է 640 հազարը:
«Համավարակը շարունակում է արագանալ»,- նշել է ԱՀԿ ղեկավարը: