Մեծ Բրիտանիան նախաձեռնել է ճարպակալման դեմ պայքարի ծրագիր՝ գրում է կառավարության մամուլի ծառայությունը:
Ռազմավարությունը արգելում է հեռուստատեսությամբ և համացանցով գովազդել անառողջ սննդի, այսինքն՝ ճարպի, շաքարավազի կամ աղի բարձր պարունակությամբ մթերքների գովազդը առավոտից մինչև երեկոյան ժամը ինը:
Նաև սուպերմարկետները չեն կարողանա ակցիաներով և զեղչերով վաճառել անպիտան սնունդ և տեղադրել դրանք տեսանելի կետերում, օրինակ՝ մուտքերի կամ դրամարկղերի մոտ:
Ավելին, մեծ ռեստորաններում և սրճարաններում պետք է նշվի վաճառվող սննդի կալորիականությունը:
Կառավարությունը նշում է, որ երկրում մեծահասակների 63%-ը և երեխաների 33% -ը ունեն ավելորդ քաշ: