Monday, 29 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

«Այսպես գնալու դեպքում սահմանադրական փոփոխությունները լինելու են լոկ շղարշային»

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում քննարկել են ընտրակարգին առնչվող հարցեր, որի շրջանակներում դիտարկվել է նաև կայուն մեծամասնության ինստիտուտի վերանայման հնարավորությունը։ Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ օրերս կայացած առցանց քննարկման ժամանակ այս մասին հայտարարել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանը՝ նշելով, որ դրա շուրջ կա կոնսենսուս։ «Այս պահի դրությամբ, իհարկե, կարգավորումները դեռ չենք հասցրել նախատեսել։ Ամեն դեպքում, դա Սահմանադրության մակարդակի հարց չի։ Այնուամենայնիվ, բնականաբար, սա ենթադրելու է ընտրական օրենսդրության և իրավական ակտերի փոփոխություններ, ինչի մասին հայեցակարգում ավելի մանրամասն արտացոլում կլինի»,- հավելել է Կիրակոսյանը։

Վերջինիս խոսքով՝ հանձնաժողովում կա կոնսենսուս՝ հրաժարվելու կայուն մեծամասնության սահմանադրական կարգավորումից և անցում կատարելու այլ ընտրակարգի մոդելի, որի արդյունքում հնարավորություն կստեղծվի փոքրամասնություն կազմող ուժից ձևավորելու կառավարություն: «Քննարկելիս պետք է հաշվի առնենք տարբեր երկրների փորձը, որը կարող է հանգեցնել կառավարության հաճախակի փոփոխությունների, որը կարող է բերել անկայուն իրավիճակների, բայց, ամեն դեպքում, հայեցակարգային տեքստն այս հարցի առնչությամբ դեռ պատրաստվում է»,- ասել է Եղիշե Կիրակոսյանը։

 «Արդար Հայաստան» նախաձեռնության հիմնադիր անդամ, փաստաբան Նորայր Նորիկյանը վաղաժամ է համարում այս փոփոխության գաղափարի շուրջ դիրքորոշում հայտնելը՝ նշելով, որ  սահմանադրական բարեփոխումների հայեցակարգն ամբողջությամբ դեռևս պատրաստ չէ և չի ներկայացվել հանրության դատին, հետևաբար ներկա դրությամբ կոնկրետ գնահատականներ տալ այս կամ այն փոփոխության վերաբերյալ նա սխալ է համարում:

Այսուհանդերձ, այս համատեքստում մեր զրուցակիցը նկատում է, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների առջև խնդիր է դրված՝ սահմանադրական իրականացվելիք փոփոխությունները քննարկելիս դուրս չգալ կառավարման համակարգի գործող փիլիսոփայության շրջանակներից:

«Այսինքն՝ որքանով ես եմ հասկանում, կառավարման խորհրդարանական համակարգը, բոլոր դեպքերում, մնալու է, և պարզապես ոչ արմատական որոշակի փոփոխություններ են տեղի ունենալու: Բայց առաջարկում եմ սպասել և տեսնել, թե առաջիկայում այս հանձնաժողովն ինչպիսի հայեցակարգ է հրապարակելու, և ըստ այդմ՝ առավել առարկայական կխոսենք դրանում տեղ գտած դրույթների մասին: Այս պահին ես միայն մի բան կարող եմ ասել՝ գործող Սահմանադրությունն ապացուցել է իր ոչ կենսունակ լինելը: Այն չի լուծում սահմանադրական մարմինների միջև վեճերը և ի զորու չէ ապահովելու մեր պետության բնականոն գործունեությունը, մինչդեռ ես կարծում եմ, որ ամենակարևոր խնդիրը, որ մասնագիտական այս հանձնաժողովը պետք է քննության առնի, կառավարման համակարգի փոփոխությունն է. մենք պետք է վերադառնանք կա՛մ կիսանախագահական կառավարման մոդելին, կա՛մ անցում կատարենք նախագահական կառավարման մոդելի, որովհետև գործող Սահմանադրության իրավակարգավորումները ցույց տվեցին, որ այս Սահմանադրությունը ոչ թե հաղթահարում է ճգնաժամերը, այլ խորացնում է քաղաքական ճգնաժամերը, կամ հենց ինքն է ստեղծում ճգնաժամեր և սահմանադրական մարմինների լղոզված լիազորությունների գործունեության պայմաններում արժեզրկում պետական ինստիտուտները: Դիցուկ, նախագահի ինստիտուտի այսպիսի լղոզված պատկերով իրավակարգավորումներն արդեն իսկ բավարար են՝ արձանագրելու, որ այս Սահմանադրությունն ուղղակի չի արտահայտում իր կարգավորումները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց Նորայր Նորիկյանը:

Հարցին՝ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախատեսած վերոնշյալ փոփոխության վերաբերյալ միջազգային փորձն ի՞նչ է ցույց տալիս, այսպիսի կարգավորման միջազգային մոդել կա՞, որը կարող է համադրելի կամ կիրառելի լինել նաև Հայաստանում, Նորիկյանը պատասխանեց. «Ոչ, չկա: Ընդհանրապես պառլամենտարիզմի ոգուն և բովանդակությանը խորթ երևույթ է կայուն քաղաքական մեծամասնության վերաբերյալ սահմանադրական այնպիսի կարգավորումը, որի մասին իրենք խոսում են: Այսինքն՝ գործող Սահմանադրությամբ ասվում է, որ պառլամենտում պետք է կայուն քաղաքական մեծամասնություն լինի, և ընտրական համակարգով քաղաքական մեծամասնությանը տրամադրվում է այնքան քվե (մանդատ), որով հնարավոր է ապահովել կայուն քաղաքական մեծամասնություն: Պառլամենտարիզմն իրենից ենթադրում է, որ քաղաքական ուժերը հասարակությունից պետք է ստանան այնքան մանդատ, որքան նրանք իրականում արտահայտում են հասարակության շահերն ու տրամադրությունները, իսկ դրանից հետո նոր միայն պառլամենտում կարող են ձևավորվել քաղաքական խմբակցություններ՝ յուրաքանչյուրն իր ստացած մանդատներին համապատասխան, և մեծամասնությունը պետք է ձևավորվի ոչ թե նախապես օրենսդրորեն արհեստական կարգավորման արդյունքում, այլ բանակցությունների կամ ռեալ անհրաժեշտության դեպքում՝ պառլամենտարիզմի ոգուն համաձայն:

Ես հիմա կոնկրետ չգիտեմ, թե ինչպիսի մոդել կներկայացվի, կամ կոնցեպտուալ ինչպիսի փոփոխություններ կառաջարկվեն այս հանձնաժողովի կողմից, բայց ինձ համար մեկ բան ակնհայտ է՝ կայուն քաղաքական մեծամասնությունը զրկում է իրական ժողովրդավարական խորհրդարան ունենալու հնարավորությունից: Այսուհանդերձ, կրկնում եմ՝ եկեք սպասենք այդ հայեցակարգի հրապարակմանը և հստակ կտեսնենք, թե ինչի շուրջ են նրանք կոնսենսուսի եկել և ինչպես են իրենց հերթին մեկնաբանում այս ամենը»:

Փաստաբանի խոսքով՝ եթե նկատի ունենանք վարչապետ Փաշինյանի այն հայտարարությունը, որ «մեզ որակապես միանգամայն նոր Սահմանադրություն է անհրաժեշտ, քանի որ թե՛ նախորդ, թե՛ գործող Սահմանադրություններն իրենց լեգիտիմության առումով խիստ վիճահարույց են», ապա, ըստ այդմ, տրամաբանորեն կարող ենք կարծել, որ 2021թ.-ին շրջանառության մեջ է դրվելու որակապես նոր Սահմանադրության նախագիծ:

«Սակայն, եթե մենք այսպես ոլորտ առ ոլորտ ենք գնալու փոփոխությունների և գլոբալ առումով, արժեհամակարգային առումով նոր փաստաթուղթ չենք դնելու հանրային քննարկման սեղանին, ապա ըստ էության չենք կարողանալու լուծել մեր առջև դրված բուն խնդիրը, բուն նպատակը, և բովանդակային տեսանկյունից այդ փոփոխությունները լինելու են լոկ շղարշային, զուտ տեխնիկական»,- եզրափակեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում