ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Ջո Բայդենը երեք հիմնական նահանգներում առաջ է անցել հանրապետական կուսակցությունից իր մրցակից և գործող նախագահ Դոնալդ Թրամփից, վկայում են CNN- ի հարցման արդյունքները։
Այսպես, Արիզոնայում հարցվածների 49% -ը աջակցում է Բայդենին, 45% -ը՝ Թրամփին: Ֆլորիդայում հարցվածների 51% -ը Բայդենի կողմնակիցն է, 46% -ը՝ Թրամփի։
Միչիգանում տարբերությունն ավելի զգալի է․ այնտեղ Բայդենին աջակցում է հարցվածների 52% -ը՝ ընդդեմ Թրամփի 40% -ի, նշվում է զեկույցում:
2016-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփը հաղթել է բոլոր երեք այս նահանգներում:
ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի նոյեմբերի 3-ին: