Բախվում ենք գիշերով պատմամշակութային շինություններ քանդելու արատավոր երևույթին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ռեժիսոր, անիմատոր Նաիրա Մուրադյանի հետ, ով մինչև հինգ տարեկանը բնակվել է Ֆիրդուսի թաղամասում և օրերս հրապարակել է իր կարճամետրաժ անիամացիոն «Ֆիրդուս» ֆիլմը, որը հիմնված է նրա մանկության հուշերի վրա։
«Հին հուշարձանների քանդման դեմ պայքարը եղել է շատ երկար, ինձ թվում էր, որ հեղափոխությունից հետո այդ պայքարի կարիքը չի լինի, բայց պարզվում է, որ կան մարդիկ, որոնց համար միևնույն է՝ կլինեն այդ պատմամշակութային արժեք ներկայացնող շինությունները, թե ոչ: Կենտրոնին մոտ հին քաղաքը պահպանելը կարող է շատ օգուտ բերել Երևաին: Անհասկանալի է, ինչու են այդ տարածքի հետ ոչ մի կապ չունեցող նախագիծ փորձում կյանքի կոչել: Կարծում եմ՝ դա արվում է իներցիայով, չգնահատելով ու չհասկանալով… Իշխանության համար հստակ ցուցիչ պետք է լինի, որ Ֆիրդուսի շարժմանը նախկիններից ոչ մեկը չմիացավ»:
Մանրամասն՝ տեսանյութում:









































