ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեյեսուսը, Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ խոսելով լրագրողների հետ, քննադատել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի կողմից ԱՀԿ-ի դեմ հնչեցրած մեղադրանքները, թե կազմակերպությունն իբր կաշառվել է Չինաստանի իշխանությունների կողմից:
«Պոմպեոյի հայտարարությունները սխալ են, անընդունելի և որևէ հիմնավորում չունեն … ԱՀԿ-ի միակ նպատակը կյանքեր փրկելն է … նման մեկնաբանությունները մեզ չեն խարխլի», – հայտարարել է նա: