Wednesday, 22 07 2026
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել

Գագիկ Ծառուկյանը կդնի՞ մանդատը. անսպասելի շրջադարձ

Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որում նշում է ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի սեփականատեր Գագիկ Ծառուկյանի հարցով վարույթ սկսելու մասին: Վարույթի համար հիմք է ծառայել ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Կ. Կարապետյանի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (Հանձնաժողով) հասցեագրված դիմումը: Խոսքը մասնավորապես այն մասին է, որ Գագիկ Ծառուկյանը, հավատարմագրային կառավարման հանձնած լինելով իր սեփականությունը, այդուհանդերձ մասնակցել է կոնցեռնի ընդհանուր ժողովին, ստորագրել տնօրենի փոփոխության արձանագրությունը, ներկայացրել նոր թեկնածու, նաև տվել հանձնարարականներ: Այդ ամենի հիման վրա հարուցվել է վարույթ՝ անհամատեղելիության պահանջի առերևույթ խախտման հատկանիշով: Խոսքը պատգամավորական մանդատն ու բիզնեսի կառավարումը համատեղելու մասին է:

Եթե Հանձնաժողովը հաստատի, որ Գագիկ Ծառուկյանն իսկապես խախտել է համատեղելիության օրենսդրական պահանջը, սահմանադրական պահանջը, ապա դա կնշանակի, որ առնվազն պետք է զրկվի մանդատից, իսկ առավելագույն պարագայում կարող է հարուցվել նաև քրեական գործ: Ինչ ընթացք կստանա ԲՀԿ նախագահի հարցի վերաբերյալ հարուցված վարույթը: Պետք է արձանագրել, իհարկե, որ վարույթն ինքնին արդեն իսկ բավականի անսպասելի ընթացք է: Միևնույն ժամանակ, եթե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, այսպես ասած, «մաքուր» դուրս բերի ԲՀԿ նախագահին, ինչպես այն ժամանակ եղավ, երբ Գագիկ Ծառուկյանի համատեղելիության հարցը բարձրացրել էր ՔՈ կուսակցությունը, սակայն ապարդյուն, ապա դա էական հարված կարող է լինել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վարկին: Նախորդ անգամ, իհարկե, հարցը քննարկվում էր այլ ատյաններում, քանի որ Հանձնաժողովը պարզապես ստեղծված չէր: Ըստ էության, Ծառուկյանի գործը կարող է լինել առաջին աղմկոտ, խոշոր քննությունը, ինչն էլ հենց առավել նշանակալի է դարձնելու դրա ազդեցությունը Հանձնաժողովի հանրային վարկի ձևավորման տեսանկյունից:

Անկասկած է, որ թե՛ այս, թե՛ այն հանգուցալուծման պարագայում լինելու է նաև ներքաղաքական էական ազդեցություն: Այդ համատեքստում կասկած չկա, որ ԿԿՀ վարույթի հարուցումը նրա կուսակիցներն ու համակիրները կմատուցեն Ծառուկյանի հանդեպ, այսպես ասած, «քաղաքական հետապնդման» ծիրում: Դրանով հանդերձ, սակայն, անկասկած է, որ համատեղելիության հանգամանք հայտնաբերելուց և հաստատելուց հետո Հանձնաժողովը գործնականում կկայացնի իրավական որոշում, որը քաղաքական առումով հիմնավորապես կփոխի ներքաղաքական գործընթացի տրամաբանությունը և ուժերի հարաբերակցությունը: Այդ տեսանկյունից, մեծ հավանականությամբ, այդ որոշմանը կսպասեն այն ուժերը, որոնք Գագիկ Ծառուկյանի շուրջ զարգացումների ֆոնին փորձեցին համախմբվել նրա առանցքում՝ ակնկալիքով, որ Ծառուկյանը կհայտնվի հարվածի տակ, ինչով կբացվի դաշտն իրենց առաջադիմության համար: Ծառուկյանն այդ իմաստով չհայտնվեց կալանքի տակ, սակայն մանդատից զրկվելու կամ քաղաքականությունից դուրս մնալու հեռանկարը նրանց համար, թերևս, էլ ավելի ողջունելի է, քանի որ չի լինի նաև ԲՀԿ նախագահի ավելորդ հերոսացում, և իրենք չեն մնա դրա ստվերի տակ: Խոսքը, անշուշտ, առաջին հերթին «Հայրենիք» և ՀՅԴ կուսակցությունների մասին է: Եթե Հանձնաժողովը «մաքրի» Ծառուկյանին, ապա հույսը դարձյալ կմնա կալանքի հնարավորությունը, քանի որ Վերաքննիչ դատարանը Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ վճիռը հետ է ուղարկել Ընդհանուր իրավասության դատարան՝ վերաքննության: Միևնույն ժամանակ, տեղի ունեցողը հատկանշական է տավուշյան սահմանագոտում իրադրության ֆոնին: Կա հատկանշական զիգզագ. ներքաղաքական իրավիճակի սրացում՝ Փաշինյանի կոշտ արձագանք, սահմանի սրացում՝ Երևանի կոշտ արձագանք, և դրանից հետո արդեն Երևանն ինքն է, կարծես թե, ներքաղաքական կյանքում գնում կոշտության՝ չսպասելով սրացման:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում