Այսօր ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ: Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները, բացի կորուստներից, ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ: Հայկական կողմը կորուստներ չունի»,- գրված է հայտարարությունում:
https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3071178709584935










































