ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանային բախումը, հաղորդում է Gazeta.Ru-ն:
Նա նշել է, որ հակամարտության արագ կարգավորումը թույլ կտա հանդարտեցնել ՌԴ-ում այդ երկրների ներկայացուցիչների միջև առաջացած հուզական ֆոնը:
Հայաստանի և Ադրբեջանի սահմանային բախումը սկսվել է հուլիսի 12-ին՝ հայ-ադրբեջանական շփման գծի Տավուշ-Թովուզ հատվածում:
Երևանը մեղադրել է Բաքվին սահմանային տարածքում հենակետը գրավելու փորձի մեջ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ հակամարտությունը սկսվել է այն բանից հետո, երբ հայկական զինված ուժերը կրակ են բացել իրենց դիրքերի ուղղությամբ: Երկուստեք կան զոհեր:
Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Եվրամիությունը և մի շարք այլ պետություններ կողմերին կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը և վերադառնալ բանակցությունների: Թուրքիան, իր հերթին, բացահայտորեն աջակցել է Բաքվին՝ Հայաստանին մեղադրելով հակամարտության սրման մեջ:









































