Sunday, 05 07 2026
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են

ՀՔԾ-ն յուրացրել է հարկային տեսչության լիազորությունները. Սամվել Մայրապետյան

2020 թվականի հուլիսի 17-ին արդեն ավանդույթ դարձած կերպով ԶԼՄ-ներից տեղեկացա ՀՔԾ-ի կողմից իմ մեղադրանքը կրկին լրացնելու մասին: Այս մասին հայտարարություն է տարածել Սամվել Մայրապետյանը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Սա նախորդ լրացման շարունակությունը հանդիսացող` իմ կողմից իբր առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու վերաբերյալ հեքիաթի շարունակությունն է և, ինչպես միշտ, որևէ աղերս չունի իրականության հետ:

ՀՔԾ-ի այս զավեշտալի գործողությունները իրականում ունեն շատ պարզ նպատակ, որի մասին ուզում եմ լուսաբանել հանրությանը:

Ինչպես գիտեք, դեռևս 2018 թվականին ՀՔԾ-ն ինձ մեղադրանք էր առաջադրել խոշոր չափերի կաշառք ստանալուն իբր օժանդակելու մասին: Այդ մեղադրանքը առաջադրելուց շատ կարճ ժամանակ անց ինձ պատկանող ամբողջ գույքի և դրամական միջոցների վրա դրվել էր կալանք, որը գործում է առ այսօր: Այդ անօրինական որոշումը իմ կողմից բողոքարկվել էր դատական կարգով, ինչի արդյունքում 2019 թվականի դեկտեմբերի 20-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը կայացրել էր վերջնական որոշում, որում միանշանակ արձանագրել էր իմ իրավունքների խախտումը և փաստացի պարտավորեցրել ՀՔԾ-ին վերացնել այն: Չնայած հանգամանքին, որ որոշումը կայացվել էր դեռ նախորդ տարվա դեկտեմբերին, այն կողմերին ուղարկվել էր շուրջ վեց ամիս անց՝ 2020 թվականի հունիսի 24-ին:

Եվ ահա, պարզապես նրա համար, որ չկատարեն Վճռաբեկ դատարանի որոշումը, ՀՔԾ-ն հունիսի 25-ից, այսինքն` հաջորդ իսկ օրվանից սկսեց շատ արագ ինձ մեղադրել այժմ արդեն 2004-ից 2014 թվականներին հարկեր չվճարելու մեջ` հնչեցնելով ոչ միայն իրականությունից, այլ նաև տրամաբանությունից և բանականությունից հեռու “մեծ թվեր”: Արդեն ավելորդ եմ համարում ասել, որ բոլոր ներկայացված կազմակերպությունները բազմաթիվ անգամներ ստուգվել են, վերստուգվել են հարկային մարմինների կողմից թե՛ նախորդ և թե՛ գործող իշխանությունների օրոք, նաև նույն ՀՔԾ-ի միջնորդությամբ: Արդյունքում ոչ մի խոշոր խախտում որևէ դեպքով չի արձանագրվել: Ինչպես տեսնում եք, փաստերն ու իրականությունը ամենևին չեն խանգարում ՀՔԾ-ին “ստեղծագործել”:

Ուղղակի հասկանալի չէ, թե ինչո՛ւ են կանգ առել ընդհամենը 35 միլիարդ գումարի վրա. նույն տրամաբանությամբ կարելի էր հնչեցնել 35 տրիլիոն կամ 35 սիքսիլիոն, միևնույնն է դրանից ոչինչ չէր փոխվի:

Այս ամենից կա ընդհամենը երկու հետևություն. առաջինը պետք է անեն Հայաստանում ձեռնարկատիրական ցանկացած գործունեություն իրականացրած, իրականացնող և նման ցանկություն ունեցող բոլոր անձինք և կազմակերպությունները: Այն է՝ անկախ ձեր կողմից իրականացվող գործունեության օրինականությունից և այդ օրինականությունը հաստատող բազմաթիվ փաստերից՝ ցանկացած պահի ՀՔԾ-ն կարող է ձեզ մեղադրել հարկ չվճարելու մեջ և հնչեցնել այդ պահին իրենց հարմար, ցանկացած չափի իբր չվճարված հարկի մասին: Փաստորեն, ՀՔԾ-ն չունենալով որևէ մասնագիտական ունակություններ այդ ասպարեզում՝ իրեն է վերապահում հարկային մարմինների լիազորություններ՝ միևնույն ժամանակ լիովին անտեսելով այդ մասնագիտացված պետական կառույցի բազմաթիվ արձանագրություններ: Երկրորդ հետևությունը պետք է անեն այդ անօրինական գործողությունները կատարող ՀՔԾ աշխատակիցները: Ինչպես ցույց է տալիս պատմությունը, ճշմարտությունը վերջիվերջո հաստատվում է թե՛ ներպետական և թե՛ միջազգային դատական ատյաններում և բոլոր անօրինական գործողությունների համար իվերջո վրա է հասնելու քրեական պատասխանատվությունը:

Սամվել Մայրապետյանի մեղադրանքը կրկին լրացվել է. չեն վճարվել ավելի քան 35 մլրդ ՀՀ դրամի հարկեր և տույժեր

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում