Միացյալ Նահանգներում դաշնային իշխանությունները մեկ շաբաթվա ընթացքում հանցագործի արդեն երրորդ մահապատիժն են իրականացրել: Այս մասին հայտնում է Des Moines Register- ը:
Իշխանությունների կողմից իրականացված մահապատիժները դաշնային մակարդակով առաջինն են դարձել 17 տարի անց:
52-ամյա Դասթին Հոնքենը մահապատժի էր դատապարտվել՝ կախաղան բարձրացվելու միջոցով։ Նա մեղադրվում էր Այովայի նահանգում թմրանյութերի ցանց ստեղծելու, ինչպես նաև հինգ մարդու սպանության մեջ, որոնցից երկուսը անչափահաս են եղել:
Ավելի վաղ ԱՄՆ Գերագույն դատարանը բեկանել էր առաջին ատյանի դատարանի որոշումը՝ մահապատիժների ժամանակավոր մորատորիումի վերաբերյալ: Այս պահին ԱՄՆ դաշնային բանտերում կա առանձնապես ծանր հանցագործությունների համար մահվան դատապարտված մոտ 60 մարդ:
Վերջին անգամ երկրում դաշնային բանտարկյալի մահապատժի էին ենթարկել 2003 թվականին: