Monday, 22 06 2026
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ

Քոչարյանը գործ է փնտրում

«Ցանկացած նորմալ մարդ դրսևորվելու շատ լայն սպեկտր, հնարավորություն ունի: Դա կարող է գիտամանկավարժական ոլորտում լինել, դա կարող է հասարակական գործունեության մեջ լինել, բիզնես ոլորտում լինել: Այնպես որ, ինչ-որ մի տեղ ես անպայման ինձ կդրսևորեմ»,- այս մասին Մոսկվայից վերադառնալուց հետո մեզ հետ զրույցում տեղեկացրեց Լոռու մարզի արդեն նախկին մարզպետ Արամ Քոչարյանը:

– Պարոն Քոչարյան, հուլիսի 12-ին հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո, 14-ին մեկնեցիք Մոսկվա բուժվելու նպատակով, սակայն շաբաթ օրը տեղեկացանք, որ վերադարձել եք, քանի որ իշխանական վերնախավից զանգել կանչել են:

– Չէ՛, դա այդպես չէ: Ես գնացի Մոսկվա ստուգման նպատակով: Արդեն մեկ տարի շարունակ առողջական խնդիրներ ունեի, որը ինձ անհանգստացնում էր: Օգտվելով առիթից՝ գնացի Ռուսաստանի Դաշնության Բակուլևի անվան սրտաբանական ինստիտուտում ստուգվեցի: Ավելին՝ ստուգվեցի մի շատ հայտնի բժշկի մոտ, որը ազգությամբ հայ էր՝ ակադեմիկոս Ալեքյանի մոտ: Այդ մարդը ասաց, որ խնդիրներ կան, բայց վտանգավոր չեն: Ամեն դեպքում հարկավոր է ուշադիր լինել, խորհուրդ տվեց չլարվել և հավատացրեց, որ վիրահատության կարիք չկա: Բուժվեցի մի քանի օր և կուրսը ավարտելուց հետո վերադարձա:

– Դուք ինքներդ հասկացա՞ք , թե որն էր Ձեր հրաժարականի դիմումի պատճառը: Մամուլով արտահոսք եղավ, որ վարչապետին ասել եք, թե գնում եք Սանկտ Պետերբուրգ, բայց գնացել եք Վրաստան: Հրաժարականի այս վարկածը իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ:

– Ախր դրանք մանր խոսակցություններ են: Ես ինքս էլ արդեն երկար ժամանակ մտորում էի հրաժարականի մասին, քանի որ առողջական խնդիրներ կային: Զգում էի, որ լարվածությունը օր օրի ավելանում է: Ստեղծվեց մի իրավիճակ, որ ինքնաբերաբար խնդրեցի նաև հրաժարականի մասին: Այդ գրված վարկածը մանր բաներ են, որ իրականում չէին կարող ազդեցություն ունենալ այս գործընթացի վրա: Ես ինքս զգում էի, որ հոգնում եմ: Հարկավոր է մտածել, որ ավելի երիտասարդներ կան, սերնդափոխությունն էլ նորմալ երևույթ է: Ինձ համար մի գործ կգտնվի, մի տեղ կաշխատեմ, ինչ է եղել:

– Ձեզ հետ զրույցից տպավորություն է ստեղծվում, որ այդ հարցում քաղաքական պատվեր ասվածը գոյություն չունի: Ճի՞շտ եմ հասկանում:

– Բացարձակապես նման բան չկա: Ես ձեզ տղամարդավարի ազնվորեն ասում եմ, որ նման բան չկա: Եթե ինձ հավատում, հարգում եք և ծանոթ եք իմ անցած ճանապարհին, պետք է հավատաք, որ նման բան չկա:

– Իսկ վարչապետի հետ հարաբերություններն ինչպե՞ս են:

– Մենք վարչապետի հետ շատ լավ հարաբերություններ ենք ունեցել և մինչև հիմա էլ ունենք այդ հարաբերությունները: Ավելին՝ շատ լավ ենք բաժանվել վարչապետի սենյակից:

– Իսկ շարունակո՞ւմ եք մնալ «Հանրապետական» կուսակցության անդամ:

– Ես «Հանրապետական» կուսակցության ակունքներում կանգնած մարդ եմ՝ 1997թ.-ից, բավականին հանրապետականներ կան, որ իմ խորհրդով, միջոցով, իմ տարիների ընթացքում են անդամագրվել կուսակցությանը: Կուսակցական բջիջները 1996-1997թթ.-ին 4-5 հոգով էինք մենք մարզի առանձին բնակավայրերում ստեղծել: Այսինքն՝ մենք կանգնած ենք այդ կուսակցության ակունքներում: Ինձ համար այդ կուսակցության ճակատագիրը միևնույն չէ: Ամեն ինչ անելու եմ, որ իմ հարազատ կուսակցությունը որքան հնարավոր է ավելի մեծ հեղինակություն ունենա մարզում առաջիկա ընտրություններին:

– Դուք նշեցիք, որ Ձեզ համար մի աշխատանք կգտնվի. ո՞ր ոլորտում կամ ի՞նչ պաշտոնում կցանկանայիք Ձեզ տեսնել մարզպետի պաշտոնից հետո:

– Ճիշտն ասած, այս պահին դեռ հոգնածությունս չի անցել: Ցանկացած նորմալ մարդ դրսևորվելու շատ լայն սպեկտր, հնարավորություն ունի: Դա կարող է գիտամանկավարժական ոլորտում լինել, դա կարող է հասարակական գործունեության մեջ լինել, բիզնես ոլորտում լինել: Այնպես որ, ինչ- որ մի տեղ ես անպայման ինձ կդրսևորեմ: 58 տարեկան մարդը, կարծում եմ, որ կարող է դեռ իր ուժերը ինչ-ինչ ոլորտներում փորձել և հաջողություններ ունենալ ճիշտ գործելու դեպքում:

– Բիզնես ասելով՝ ի՞նչ նկատի ունեք, և մարզպետ լինելու տարիներին արդյո՞ք բիզնես չեք հիմնել:

– Այս պահի դրությամբ չեմ կարող ասել, որովհետև շատ հնարավոր է, որ բիզնեսով չզբաղվեմ: Մարզում բոլորին է հայտնի, որ ես բիզնես չունեմ անձնական, որը հայտնի լինի, կամ գոնե որի մասին մարդիկ իմացած լինեն:

– Լոռու մարզպետի պաշտոնում արդեն Ձեզ փոխարինողների անուններն են հնչում: Հավանական թեկնածուների շարքում են ՀՀԿ-ական նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանը, Հանրային հեռուստառադիոխորհրդի անդամ Վահրամ Բաղդասարյանը, Լոռու մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանը: Եթե կարելի է՝ նշեիք, թե ո՞ւմ կցանկանայիք տեսնել մարզպետի պաշտոնում: Նրանցից ո՞վ է, ըստ ձեզ, արժանի այդ պաշտոնին:

– Ճիշտ չի լինի իմ կողմից ներկա պահին անուններ հնչեցնել, բայց կուզենամ լինի այնպիսի մարդ, որը «Հանրապետական» կուսակցության հեղինակությունը է՛լ ավելի բարձրացնի, ավելի եռանդով աշխատի: Յուրաքանչյուր նորը նախորդներին պետք է շատ հարցերում գերազանցի: Ես կուզենայի այդպիսի մարդ լինի:

– Ի՞նչ կիսատ գործեր թողեցիք, որ կցանկանայիք ավարտին հասցվեր:

– Իմ պաշտոնավարման ընթացքում երկու գերխնդրի մասին տարբեր առիթներով, հանդիպումներում առանձնացրել եմ: Մեկը, որ երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքների բնակարանների ապահովման ծրագիրն ամբողջությամբ ավարտին հասցվի, որի վերջնաժամկետը 2013թ.-ի հունվարի 1-ն է, և Շինարարական համալիրը վերագործարկված տեսնել: Երկուսն էլ ընթացքի մեջ են, հուսով եմ, որ մեկ ուրիշին բախտ կվիճակվի պաշտոնապես տանել այդ ամենը:

– Եվ վերջին հարցս: Այս տարիների ընթացքում Ձեզ ի՞նչ տվեց մարզպետի պաշտոնը:

– Շատ բան տվեց, որի շուրջ թերևս առանձին խոսենք: Այդ պաշտոնը իր բարդությամբ, դժվարություններով տվեց շատ հագեցված առօրյա: Գրեթե հանգստանալու ժամանակ չեմ ունեցել: Անգամ գիշերը երազումս կամ առավոտյան ուղեղիս մեջ աշխատանքն էր: Տվեց ե՛ւ հաջողություններ, ե՛ւ ձեռքբերումներ, որոնցով ուրախացել ենք: Այդ պարագայում ինձ շատ լավ եմ զգացել: Երբեմ նաև տխրել եմ, երբ հարաբերական ձախողումներ ենք ունեցել: Միաժամանակ, շատ լավ մարդկանց հետ եմ շփվել: Շփվել եմ մարզի ազգաբնակչության հետ: Գրեթե բոլոր համայնքներում շատ-շատ լավ բարեկամներ, մտերիմներ ունեմ: Այնպես որ, շատ հագեցած են եղել մարզպետի պաշտոնում իմ աշխատանքային տարիները: Հետևաբար՝ այս պահին միանշանակ երկու նախադասությամբ, բառով գնահատել, թե ինչ տվեց մարզպետի պաշտոնը՝ դժվար է: Այս պահին, թերևս, ամփոփելով ասեմ, որ շատ-շատ լավ հուշեր տվեց: Վերջիվերջո, հուշերն է, որ մնայուն են և ուղեկցում են մեզ մեր ամբողջ կյանքում: Իսկ նրանք որքան խոսուն են լինում, այնքան արժեքավոր են դառնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում