Մեծ Բրիտանիան մեղադրել է Ռուսաստանի հետախուզությանը SARS-CoV-2 կորոնավիրուսային պատվաստանյութի վերաբերյալ տվյալներ գողանալու նպատակով կիբերհարձակումների մեջ: Այս մասին հաղորդվել է բրիտանական կառավարության պաշտոնական կայքում:
Հաղորդվում է, որ ռուսական կողմը տեղեկատվություն է հավաքել ինչպես պատվաստանյութի զարգացման, այնպես էլ՝ ընդհանուր առմամբ վիրուսի ուսումնասիրության վերաբերյալ: Հայտարարությանը միացել են նաև ԱՄՆ-ն և Կանադան:
«Միանգամայն անընդունելի է, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունները թիրախ են դարձնում նրանց, ովքեր պայքարում են կորոնավիրուսի համավարակի դեմ», – ասել է Թագավորության արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը: Նրա խոսքով՝ որոշ երկրներ հետապնդում են իրենց շահերը, մինչդեռ Մեծ Բրիտանիան և նրա դաշնակիցները աշխատում են պատվաստանյութի վրա և պաշտպանում են ամբողջ աշխարհի առողջությունը: